Աջակցիր գրքի տպագրությանը։ Հայաստանի անվտանգային հիմնախնդիրները պահանջում են անհետաձգելի որակական փոփոխություններ, այդ թվում՝ տեխնոլորտում։
Մնացել է 17 օր
Նպատակ: 5,000,000 AMD
1
2
Նվիրաբերողների Ցանկ
Եթե չգործենք այսօր՝ վաղը կրկին կախված կլինենք օտար տեխնոլոգիաներից ու օտար որոշումներից։
Մենք կարող ենք կորցնել աշխարհում տեխնոլոգիական փոփոխությունների ալիքը հեծնելու հազվագյուտ հնարավորությունը՝ Հայաստանի և ազգային անվտանգության տեխնոլորտի սրընթաց և բեկումնային զարգացման համար:
👉 Կկարողանա՞նք ստեղծել տեխնոլոգիական և անվտանգային հիմք, որը կապահովի մեր ինքնիշխանությունը հաջորդ տասնամյակներում։
Այս հարցի պատասխանը կախված է մեր պատրաստակամությունից` գիտությունը, մշակույթը և նորարարությունը դարձնել ազգային անվտանգության հենասյուն։
«Ազգային անվտանգության տեխնոլորտ» գիրքը հենց մեզ անհրաժեշտ ճանապարհային քարտեզն է՝ ստեղծված հայ իրականության և համաշխարհային փորձի խաչմերուկում։ Գիրքը՝
Հետազոտական հիմք․
📚 550+ ուսումնասիրված գիրք
📑 60 պետական և միջազգային փաստաթուղթ
📰 350 գիտական և վերլուծական հոդված
Այս բոլոր աղբյուրները համադրվել են՝ ստեղծելու Հայաստանի համար կիրառելի ռազմավարություն։
Գիրքը հեղինակել են ազգային անվտանգության և ռազմավարության միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ
Հրաչյա Արզումանյան – Քաղաքական գիտությունների դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, 7 մենագրությունների և 400+ գիտական ու վերլուծական աշխատանքների հեղինակ։
Արմինե Արզումանյան – Քաղաքագիտության դասախոս, Հայաստանի Ամերիկյան համալսարան․ մասնագիտացած է անվտանգության, հետախուզության և ռազմավարական ուսումնասիրությունների ոլորտում։
Միացի՛ր հիմա և դարձրո՛ւ Հայաստանի տեխնոլոգիական բեկումը իրականություն։
Քո աջակցությունը նշանակում է՝
Այս գիրքը մեր տեխնոլոգիական ու անվտանգության ռազմավարական ուղեցույցն է։
Հրաչյա Արզումանյան
Արմինե Արզումանյան
Ընդլայնված նպատակ՝ 7,000,000 դրամ+
Բարձունք կրթական շարժում | «ԳրքԱրար» նախաձեռնություն
«Բարձունք»-ը լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և գործելով։
«ԳրքԱրար»-ի շնորհիվ մեր հեղինակմամբ տպագրել ենք մեծ արձագանք ստացած
«Արարատյան մարդը» գիրքը (2024), նվիրված Գագիկ Գինոսյանին։
Այժմ մենք միասին սկսում ենք մեր հաջորդ վճռորոշ առաքելությունը․
➡ «Ազգային անվտանգության տեխնոլորտ» գիրքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տեխնոլոգիական ապագայի համար կենսական նշանակություն ունեցող աշխատությունը։
Մենք փնտրում ենք համախոհների՝ գաղափարակից հայերի, ովքեր պատրաս են ամենամյա իրենց ներդրումն ոինենալ մեր հանրության ընթացքը փոխող գրքերի ստեղծման գործում։
Ձեր աջակցությունը կապահովի․
Միացի՛ր հիմա։ Դարձիր Հայաստանի անվտանգային ու տեխնոլոգիական ապագայի համահեղինակ։
Սիրելի՛ գաղափարակից,
Ուրախ լուրով ենք եկել․ մենք միասին հատեցինք 2,400,000 դրամի շեմը 🤩📘
Սա պարզապես թիվ չէ․ սա վստահության, համագործակցության և գիտելիքի հանդեպ հավատքի կենդանի ապացույցն է։ Շնորհակալ ենք 💜
Առաջիկայում ունենք երկու կարևոր հանգրվան․
🎯 5,000,000 դրամ - Հրաչյա և Արմինե Արզումանյանների «Ազգային անվտանգության տեխնոլորտ» գրքի խմբագրական, տպագրական և առաջխաղացման աշխատանքների համար,
🎯 7,000,000 դրամ - գրքի գաղափարները հանրամատչելի դարձնող ֆիլմերի երկու շարքերի նկարահանման համար՝ նախատեսված երիտասարդների ու մասնագիտական համայնքի համար։
Մեր նպատակը պարզ է՝ գիտելիքը դարձնել քննարկում, քննարկումը՝ գործ, գործը՝ արդյունք։
🔔 Եթե այս գաղափարը քեզ նույնպես հարազատ է, խնդրում ենք շարունակել պատմել նախաձեռնության մասին, կիսվել այն ձեր համայնքներում ու սոցիալական հարթակներում՝ խրախուսելով ընկերներին ևս միանալ 🤝
Յուրաքանչյուր կիսում գրքի տպագրությունն ու ընթերցողի սեղանին հայտնվելը մեկ քայլ ավելի մոտ է դարձնում։
Սիրով ու հավատով՝
#ԳրքԱրար նախաձեռնության թիմ,
«Բարձունք» կրթական շարժում
Աջակցիր գրքի տպագրությանը։ Հայաստանի անվտանգային հիմնախնդիրները պահանջում են անհետաձգելի որակական փոփոխություններ, այդ թվում՝ տեխնոլորտում։
Մնացել է 17 օր
Նպատակ: 5,000,000 AMD
1
2
Նվիրաբերողների Ցանկ