Հայկական խաղաղությունը միասնականության և փոխգործակցության առցանց հարթակ է՝ բաց յուրաքանչյուր անհատի ու կազմակերպության համար։ Այստեղ ներկայացվում են պաշտպանության, կրթության, քաղպաշտպանության, տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտներում իրական խնդիրներ լուծող նախագծեր և կյանքի կոչվում արդյունավետ համախմբման և փոխգործակցության շնորհիվ։
Հարթակը գործածվում և կառավարվում է «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից։ Հիմնական նպատակն է պաշտպանական և անվտանգության խնդիրներով զբաղվող և հարակից ոլորտներում գործունեության իրականացնողների միավորման միջոցով անվտանգության ոլորտներում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների, միջոցների, ձևերի և եղանակների հետազոտությունը, մշակումը և ներդրումը: Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը, ինքնակառավարումը եւ հաշվետվողականությունը:

Մեր մասնագետը կմեկնարկի գործընթացը ձեր հայտի նախնական զննումից հետո: Այս հաստատումից հետո դուք հնարավորություն կունենաք խմբագրել ձեր Նախգծի էջը, առանց հրապարակելու հնարավորության:


Ձեզ կկցվի նախագծի համակարգող, ով կուղորդի ձեզ ամբողջ գործընթացի ժամանակ: Նա կկապվի ձեզ հետ՝ մանրամասն տեղեկություններ քննարկելու համար:
Մեր վստահության և ապահովության բաժինը կուսումնասիրի ձեր հայտը՝ իրավական և ֆինանսական տեսակետից: Հնարավոր է ձեզանից պահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկատվություն:



