Դրույթներ & Պայմաններ

Main Cover

1. Հարթակը/«Հայկական խաղաղություն»

Օգտվելով «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպության (մասնաճյուղերի, ներկայացուցիչների, խորհրդատուների, աշխատակիցների, պաշտոնյաների և տնօրենների հավաքական անունը՝ «Հայկական խաղաղություն» կամ «մենք») կողմից առաջարկվող կայքից (armenianpeace.am)՝ Դուք տալիս ես Ձեր համաձայնությունը ներքոնշյալ իրավաբանորեն պարտավորեցնող կանոններին («Դրույթներ»): armenianpeace.am կայքը առցանց համագործակցության հարթակ է (այսուհետ՝ «Հարթակ»), որը . նվիրատվությունների մասով թույլ է տալիս ֆիզիկական, իրավաբանական անձանց, առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններին («Նախագծի հեղինակ») հրապարակել իրենց դրամահավաքի նախագիծը/արշավը («Նախագիծ») (որը հետապնդում է սոցիալական ազդեցության նպատակ)՝ նվիրատուներից («Նվիրատուներ») դրամական նվիրատվություններ («Նվիրատվություններ») ստանալու համար։ Նախագծի հեղինակները չեն տրամադրում ապրանքներ կամ ծառայություններ Նվիրատվությունների դիմաց, սակայն կարող են բոնուսներ առաջարկել Նվիրատուներին ֆինանսավորում տրամադրելու դիմաց։ i.համագործակցության առումով թույլ է տալիս ֆիզիկական, իրավաբանական անձանց, առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններին («Նախաձեռնող») հրապարակել իրենց նախաձեռնությունը (առկա խնդիրը և դրա հնարավոր լուծումը, որը հետապնդում է սոցիալական ազդեցության նպատակ)՝ համագործակցության և խնդրի լուծման համար գործընկերներ (իրականացնողներ և համագործակցողներ) ձեռքբերելու նպատակով: Եթե որևէ Օգտատեր խախտի սույն Դրույթներից որևէ մեկը, մենք («Հայկական խաղաղությունը») իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ դադարեցնելու, կասեցնելու համապատասխան Օգտատիրոջ հաշիվը կամ հանձն առնելու որևէ այլ գործողություն: Օգտատերը չի կարող մուտք գործել Հարթակ, եթե մեր կողմից արգելափակվել է վերջինիս հասանելիությունը: Հարթակի աշխատանքն ու ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև Նախագծի հեղինակների, Նվիրատուների, Նախաձեռնողների և մյուս բոլոր Օգտատերերի համար ապահով և անվտանգ միջավայրը ապահովելու նպատակով «Հայկական խաղաղությունը»-ն ունի հետևյալ իրավունքները.
● Մենք կարող ենք փոփոխություններ կատարել Հարթակում առանց ծանուցման կամ պատասխանատվություն կրելու:
● Մենք իրավունք ունենք որոշելու, թե ով է իրավասու օգտագործել Հարթակը: Մենք կարող ենք ցանկացած պահի չեղարկել հաշիվները կամ հրաժարվել Հարթակում ծառայություններ մատուցելուց (հատկապես եթե Դուք չարաշահում եք դրանք)։ Մենք ցանկացած պահի կարող ենք փոխել իրավասության չափանիշները:
● Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով մերժելու, չեղարկելու, դադարեցնելու, ընդհատելու, հեռացնելու կամ կասեցնելու որևէ Նախագիծ կամ Նախաձեռնություն: «Հայկական խաղաղությունը»-ն պատասխանատվություն չի կրում նշված գործողություններից որևէ մեկի հետևանքով պատճառված վնասի համար: Մենք որդեգրել ենք այսօրինակ որևէ գործողության պատճառները չմեկնաբանելու ընդհանուր քաղաքականություն։ Այնուամենայնիվ, եթե մենք սահմանափակում ենք ստուգված հաշվի սեփականատիրոջ հասանելիությունը Հարթակի որևէ ծառայություն նկատմամբ, կամ եթե մտադիր ենք չեղարկելու ստուգված հաշիվը, մենք մեր հայեցողությամբ կարող ենք տեղեկացնել հաշվի օգտատիրոջը այդ գործողության պատճառների մասին, և թե վերջինս ինչպես կարող է լուծել ցանկացած խնդիր (անհրաժեշտության դեպքում), եթե չկա արգելք՝ ելնելով անվտանգության շահերից:

1.1 Վճարումներ, վարձատրություն և հավելավճարներ «Հայկական խաղաղություն»-ին

«Հայկական խաղաղություն»-ն չի հանդիսանում վճարային ծառայություններ մատուցող։ «Հայկական խաղաղություն»-ը համագործակցում է վճարային ծառայություններ մատուցող երրորդ կողմերի հետ նվիրատվությունների վճարման համար («Վճարային ծառայություն մատուցող»): Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք տեղեկատվություն ենք փոխանակում Վճարային ծառայություն մատուցողների և ցանկացած երրորդ կողմի հետ՝ Հարթակի գործունեությունը համակարգելու նպատակով: Նախագծի հեղինակներից որևէ վճար չի գանձվում այն Նվիրատվությունների շրջանակում, որոնք նրանք հավաքագրում են Հարթակում: Նախագծի և Նախաձեռնության մասին հրապարակում կատարելու համար Օգտատիրոջից գանձվող գումարը կազմում է 1000 դրամ, սակայն այն տրամադրվում է անվճար՝ հաշվի առնելով, որ «Հայկական խաղաղություն»-ի և Հարթակի գործողությունները միտված են սոցիալական ազդեցություն ունենալուն: Նախագծի հեղինակներից գանձվում է գործարքի վճար Վճարային ծառայություն մատուցողի կողմից: Փոխանցման վճարները կամ բանկային առաքման վճարները նույնպես գանձվում են ամեն անգամ, երբ Վճարային ծառայություն մատուցողը գումար է փոխանցում Նախագծի հեղինակի բանկային հաշվին: «Հայկական խաղաղություն»-ի և համապատասխանաբար Հարթակի ինքնակայունությունը կախված է Նվիրատուների կատարած հավելավճարներից։ Նվիրատվության գործարքներից միջնորդավճար գանձելու փոխարեն «Հայկական խաղաղություն»-ը հնարավորություն է տալիս Նվիրատուներին կամավոր հիմունքներով հավելավճար փոխանցել: Նվիրատուների կողմից «Հայկական խաղաղություն»-ին տրամադրված հավելավճարները հետ չեն վերադարձվում: Հարթակում Նախագծի հեղինակի համար հասանելի են դրամահավաքի երկու տարբերակ՝ «Ֆիքսված ֆինանսավորում» (ամեն ինչ կամ ոչինչ) և «Ճկուն ֆինանսավորում» (պահել ամեն ինչ): Ֆիքսված ֆինանսավորմամբ նախագծի դեպքում Նախագծի հեղինակը պահպանում է հայթայթած միջոցները միայն այն դեպքում, երբ թիրախային գումարը նվիրաբերվել է: Եթե Նախագիծը (դրամահավաքի արշավը) չի հասնում իր ֆինանսավորման նպատակին նախքան վերջնաժամկետը, ապա գումարը վերադարձվում է բոլոր Նվիրատուներին, կամ վերջիններիս գրավոր համաձայնությամբ (էլեկտրոնային փոստով) համապատասխան նվիրատվությունները կարող են փոխանցվել «Հայկական խաղաղություն»-ի հաշվեհամարին՝ իրականացնելու «Հայկական խաղաղություն»-ի կանոնադրությամբ սահմանված նպատակները, և/կամ մեկ այլ ընթացիկ Նախագծի/երի: Ճկուն ֆինանսավորմամբ Նախագծի դեպքում անկախ նրանից՝ Նախագծի հեղինակը հասել է իր ֆինանսավորման նպատակին, թե ոչ, կարող է ստանալ այն ամբողջ գումարը, որը ձեռք է բերվել Նախագծի ընթացքում (դրամահավաքի արշավ) այն պայմանով, որ (եթե Նախագիծը չի հասնում իր ֆինանսավորման նպատակին նախքան վերջնաժամկետը) Նախագծի հեղինակը կարող է հաստատել և տրամադրել ապացույց «Հայկական խաղաղություն»-ին առ այն, որ հավաքագրված միջոցները կարող են ծախսվել Նախագծի որոշակի մասի իրականացման վրա՝ (բավարար) սոցիալական ազդեցության նպատակով։ Նախագծի հեղինակները չունեն երաշխիք անմիջապես ստանալու Նախագծի համար կատարված Նվիրատվությունները նույնիսկ Նախագծի ավարտից և դրամահավաքի նպատակի բավարարումից հետո: Նախագծի ավարտից հետո (դրամահավաքի արշավ) Նախագծի հեղինակին Նվիրատվությունների փոխանցումը կարող է հետաձգվել մի շարք պատճառներով՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ փոխհատուցում, գումարի վերադարձի հետ կապված խնդիրներ, կեղծարարություն, Դրույթների կամ քաղաքականության խախտումներ։ Հավաքագրված Նվիրատվությունների փոխանցումը Նախագծի հեղինակին իրականացվում է «Հայկական խաղաղություն»-ի և Նախագծի հեղինակի միջև կնքված համապատասխան պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներով: Բոլոր նվիրատվություններն ուղղվում են Վճարային ծառայություններ մատուցողի («Հայկական խաղաղություն»-ի գործընկեր բանկ) տարանցիկ հաշվին, այնուհետև փոխանցվում են Նախագծի հեղինակի հաշվին: Ընդհանուր քաղաքականության համաձայն՝ հավաքագրված Նվիրատվությունները փոխանցվում են Նախագծի հեղինակներին մասնաբաժիններով, երբ Նախագծի փուլերը հաջողությամբ իրականացվում են, և Նախագծի հեղինակին վերաբերող հաշվետվությունները ուղարկվում են «Հայկական խաղաղություն»-ին:

1.2 «Հայկական խաղաղություն»-ը միայն վարչական հարթակ է

armenianpeace.am-ը միայն վարչական հարթակ է։ Հարթակը համակարգում է Նախագծերը և թույլ է տալիս Նվիրատուներին նվիրատվություններ տրամադրել Նախագծի հեղինակներին: «Հայկական խաղաղություն»-ը չի հանդիսանում միջնորդ, գործակալ, ֆինանսական հաստատություն կամ վարկատու: Անկախ ամեն ինչից՝ «Հայկական խաղաղություն»-ը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից Հարթակի օգտագործման հետ կապված որևէ վնասի կամ կորստի համար։ Մենք չենք միջամտում օգտատերերի, կամ օգտատերերի և որևէ երրորդ կողմի միջև Հարթակի օգտագործմանն առնչվող վեճերին: Հարթակը օգնում է Նախագծի հեղինակներին ֆինանսական միջոցներ հայթայթել, իսկ Նախաձեռնողներին՝ գտնել համագործակցողներ/իրագործողներ: «Հայկական խաղաղություն»-ը տրամադրում է միայն տեխնոլոգիական միջոց, որը թույլ է տալիս Նախագծի հեղինակներին կապ հաստատել Նվիրատուների հետ, իսկ Նախաձեռնողներին՝ համագործակցողների/իրագործողների հետ: Մենք չենք աջակցում (հաստատում) որևէ Նախագծի, Նախագծի հեղինակի, Նախաձեռնողի, Օգտատիրոջ կամ գործընթացի: Մենք անհրաժեշտ ջանքեր ենք գործադրում՝ ստուգելու Նախագծի հեղինակների, Նախաձեռնողների և այլ Օգտատերերի կողմից տրամադրված տեղեկատվությունը (ինչպես նշված է ստորև), բայց չենք երաշխավորում Հարթակում տրամադրված որևէ տեղեկության ճշգրտությունը: Ոչ մի բովանդակություն նախատեսված չէ տրամադրելու ֆինանսական, իրավական, հարկային կամ այլ մասնագիտական խորհրդատվություն: Հարթակը կամ դրա ծառայությունները կարող են անհասանելի լինել պլանային սպասարկման և այլ պատճառներով` ներառյալ չպլանավորված անջատումները և այլ անսարքությունները: Մենք պատասխանատվություն չենք կրում Հարթակի կամ դրա ծառայություններնի անհասանելիության համար, կամ եթե Դուք որևէ պատճառով կորցնում եք որևէ տվյալ, տեղեկատվություն կամ Օգտատիրոջ բովանդակություն:

1.3 «Հայկական խաղաղության» ջանքերը

«Հայկական խաղաղություն»-ը անհրաժեշտ ջանքեր է գործադրում՝ ուսումնասիրելու Նախագծի և/կամ Նախագծի հեղինակի, Նախաձեռնողի կամ Օգտատիրոջ բովանդակությունը, ստուգելու Նախագծերի համապատասխանությունը, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվող լուծման օպտիմալությունը, և պարզում է, թե արդյոք Նախագծի հեղինակն ունի այնպիսի թիմ, որը կարող է հաջողությամբ իրականացնել առաջարկվող Նախագիծը: Վերոնշյալի ստուգման շրջանակներում իրականացվում են Նախագծի հեղինակի կանոնադրական փաստաթղթերի, Նախագծի հեղինակի շահերը ներկայացնող անձանց լիազորությունների, ներկայացված Նախագծի բյուջեի ստուգում, խորհրդատուների կողմից գնահատում և այլն։ Նախագծի/Նախագծի հեղինակի կամ Օգտատիրոջ բովանդակությունը ուսումնասիրելիս մենք կարող ենք դիտարկել բոլոր հասանելի նյութերը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ սոցիալական լրատվամիջոցները, առնչվող նորությունները և ցանկացած այլ տեղեկատվություն, որը մենք մեր հայեցողությամբ կարևոր ենք համարում վերանայել: Ինչպես նշվեց, յուրաքանչյուր Նախագիծ գնահատվում է անկախ խորհրդատվական խորհրդի կողմից, որում ներգրավված են համապատասխան ոլորտի խորհրդատուները (մասնագետները): Յուրաքանչյուր Նախագծի համար իրականացվող ստուգումների շրջանակը կարող է տարբերվել՝ կախված ոլորտից: Նախագծի հեղինակները նաև պարտավոր են «Հայկական խաղաղություն»-ին և Նվիրատուներին տրամադրել Նախագծի/դրամահավաքի արշավի ընթացքի վերաբերյալ զեկույցներ և ֆինանսական հաշվետվություններ «Հայկական խաղաղություն»-ի կողմից սահմանված ժամկետում (ժամանակին): Հարթակը և Նվիրատուները Նախագծի առաջընթացը գնահատում են՝ ելնելով մեծապես կատարողականի վերաբերյալ զեկույցներից և ֆինանսական հաշվետվություններից: Կատարողականի վերաբեյալ զեկույցների, ֆինանսական հաշվետվությունների կամ առնչվող որևէ տեղեկատվության և փաստաթղթի ժամանակին չներկայացնելը կամ այս հաշվետվություններում և փաստաթղթերում առկա սխալ տեղեկատվությունը կարող է հանգեցնել Ծրագրի դադարեցման կամ ընդհատման «Հայկական խաղաղություն»-ի հայեցողությամբ: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում հավանական կեղծարարությանը և հավաքագրված միջոցների չարաշահմանը: Եթե հիմքեր կան ենթադրելու, որ Նախագծի հեղինակը չի հայթայթում կամ օգտագործում ֆինանսական միջոցները նշված նպատակի համար, խնդրում ենք տեղեկացնել հնարավոր խնդրի մասին՝ ուղարկելով նամակ info@armenianpeace.am էլեկտրոնային հասցեին, և մենք կուսումնասիրենք խնդիրը: Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Նվիրատվություններն օգտագործվեն Նախագծի հեղինակի կողմից սահմանված համապատասխան նպատակների համար, բայց մենք չենք տրամադրում որևէ երաշխիք: Մենք նաև չենք երաշխավորում, որ Նախագիծը կկարողանա հայթայթել որոշակի քանակությամբ կամ, ընդհանրապես, որևէ Նվիրատվություն:


2. Ցանկացած Օգտատեր

Հարթակի բազմաթիվ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և ստեղծել օգտանունով և գաղտնաբառով հաշիվ: Դուք պետք է մեզ տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն և պարբերաբար թարմացնեք Ձեր հաշվի տվյալները: Դուք չեք կարող հաշիվ բացել այլ մարդու անվամբ, ընտրել վիրավորական օգտանուն կամ խախտել որևէ անձի իրավունքները: Դուք բացառապես պատասխանատու եք Ձեր հաշվի գաղտնիությունը պահպանելու և Ձեր հաշվին առնչվող կամ դրա ներքո տեղի ունեցող բոլոր գործողությունների համար: Դուք ընդունում եք, որ ամբողջ տեղեկատվությունը և բովանդակությունը, որը ձեռք եք բերել Հարթակն օգտագործելիս, գտնվում է Ձեր հայեցողության ներքո: Դուք բացառապես պատասխանատու եք Հարթակի օգտագործմանն առնչվող բոլոր կիրառելի օրենքներին համապատասխանելու համար: Բացի այդ, Դուք բացառապես պատասխանատու եք Օգտատիրոջ բովանդակության համար, որը վերբեռնում եք, տեղադրում, հրապարակում, ցուցադրում, փոխանցում կամ այլ կերպ օգտագործում: Դուք համաձայնում եք մեզ ապացույցներ տրամադրել այն դեպքում, երբ անհրաժեշտություն է ստեղծվում ստուգել Ձեր համապատասխանությունը սույն Դրույթներին: Եթե կասկածում եք կամ հայտնաբերում եք Ձեր հաշվի չլիազորված օգտագործման դեպք, ապա պետք է անհապաղ տեղեկացնեք «Հայկական խաղաղություն»-ին՝ info@armenianpeace.am էլ․ հասցեով: Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ կորստի կամ վնասի համար, որը առաջանում է վերոնշյալ պահանջները չբավարարելու կամ առանց Ձեր իմացության Ձեր հաշվի օգտագործման հետևանքով: Հարթակում արգելվում են ներքոնշյալ գործողությունները։
● Մի՛ խախտեք օրենքը։ Մի՛ ձեռնարկեք որևէ գործողություն, որը խախտում է այլ մարդկանց իրավունքները, օրենքը, կամ հակասում է որևէ պայմանագրի կամ իրավական պարտականության, որը Դուք ունեք որևէ մեկի նկատմամբ:
● Մի՛ ստեք մարդկանց։ Մի հրապարակեք կեղծ, ապակողմնորոշիչ կամ ոչ ճշգրիտ տեղեկություն: Մի՛ ձեռնարկեք որևէ խաբուսիկ կամ խարդախ գործողություն:
● Մի զոհեք որևէ մեկին։ Մի ձեռնարկեք այնպիսի գործողություն, որը սպառնում է, վիրավորում, ոտնձգում, զրպարտում, վիրավորում որևէ անձի կամ խախտում վերջինիս գաղտնիությունը:
● Մի՛ ուղարկեք սպամ: Մի՛ տարածեք որևէ կամայական կամ չլիազորված գովազդ կամ գովազդային նյութ, անցանկալի էլ․ փոստ, սպամ կամ շղթայական նամակներ: Մի՛ գործարկեք էլ հասցեների ցուցակներ, ցուցակների սերվերներ, ավտոմատ գեներացվող պատասխաններ կամ սպամ Հարթակում կամ Հարթակի միջոցով:
● Մի՛ չարաշահեք այլ օգտատերերի անձնական տվյալները: Երբ դուք օգտագործում եք Հարթակը և մասնավորապես ստեղծում եք Նախագիծ կամ Նախաձեռնություն, Դուք կարող եք տեղեկատվություն ստանալ Հարթակի այլ օգտատերերի մասին՝ ներառյալ վերջիններիս անունները, էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային փոստի հասցեները: Այս տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան Նախագծին կամ Նախաձեռնությանը մասնակցելու նպատակով․ մի՛ օգտագործեք այն այլ նպատակների համար և մի չարաշահեք:


2.1 Մտավոր սեփականություն

«Հայկական խաղաղություն»-ին չի պատկանում այն բովանդակությունը, որը Դուք ներկայացնում եք մեզ («Բովանդակություն»): Երբ Դուք օգտվում եք Հարթակի ծառայություններից, այդ թվում՝ (բայց չսահմանափակվելով) ներկայացնում եք Նախագիծ ուսումնասիրության համար, կամ սկսում եք Նախագիծ կամ Նախաձեռնություն Հարթակում, Դուք համաձայնում եք հետևյալ դրույթներին.
● Մենք կարող ենք օգտագործել Ձեր կողմից ներկայացված Բովանդակությունը: Դուք մեզ և մեր անունից գործող այլ անձանց տալիս եք համաշխարհային, ոչ բացառիկ, հավերժական, անդառնալի, առանց հոնորարների, ենթալիցենզավորվող, փոխանցելի իրավունք՝ օգտագործելու, իրականացնելու, առևտրայնացնելու և շահագործելու Ձեր բովանդակության հետ կապված հեղինակային, հրապարակայնության, ապրանքանիշի և տվյալների բազայի իրավունքները։
● Երբ մենք օգտագործում ենք Բովանդակությունը, մենք կարող ենք փոփոխություններ կատարել, օրինակ՝ խմբագրել կամ թարգմանել այն: Դուք մեզ իրավունք եք տալիս խմբագրելու, փոփոխելու, վերափոխելու, տարանջատելու, ջնջելու կամ թարգմանելու Ձեր Բովանդակությունը։
● Դուք չեք կարող ներկայացնել այնպիսի Բովանդակություն, որի հեղինակային իրավունքը Ձեզ չի պատկանում (բացառությամբ երբ ունեք թույլտվություն): Ձեր Բովանդակությունը չպետք է պարունակի այնպիսի նյութ, որի հեղինակային կամ սեփականության իրավունքը պատկանում է երրորդ կողմին՝ բացառությամբ եթե Դուք թույլտվություն եք ստացել նյութի օրինական սեփականատիրոջից, կամ այլապես իրավունք ունեք հրապարակելու նյութը (և տրամադրելու «Հայկական խաղաղություն»-ին այստեղ նշված լիցենզիայի բոլոր իրավունքները)։
● Ձեր Բովանդակությանն առնչվող ցանկացած հոնորար կամ արտոնագիր Ձեր պատասխանատվության տակ է: Դուք պետք է վճարեք Ձեր Բովանդակության հետ կապված բոլոր հոնորարները և ցանկացած այլ գումար, որը պարտք եք ցանկացած անձի կամ կազմակերպության։
● Դուք երաշխավորում եք, որ եթե մենք օգտագործում ենք ձեր Բովանդակությունը, մենք չենք խախտում որևէ մեկի իրավունքները կամ հեղինակային իրավունքները։
● Դուք պատասխանատու եք Հարթակում Ձեր տեղադրած տեղեկատվության համար: Հարթակին/« Հայկական խաղաղություն»-ին ներկայացված բոլոր տեղեկությունները, այդ թվում՝ հրապարակային տեղադրված և մասնավոր փոխանցված, բացառապես Բովանդակություն ստեղծողի պատասխանատվության տակ են։
● Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր Բովանդակության սխալների համար: «Հայկական խաղաղություն»-ը պատասխանատվություն չի կրում որևէ Բովանդակության մեջ առկա որևէ սխալի կամ բացթողման համար:


3. Նախագծի հեղինակ

Դուք՝ որպես Նախագծի ստեղծող, ներկայացնում եք, երաշխավորում և խոստանում եք հետևյալը․
● Ձեր Նախագծի կամ շահառուի հետ կապված Ձեր տրամադրած բոլոր տեղեկությունները ճշգրիտ են, ամբողջական և չեն խաբում «Հայկական խաղաղություն»-ին կամ Հարթակի որևէ Օգտատիրոջը։
● Դուք գրանցվում եք Հարթակում՝ ներկայացնելով Ձեր իրական ինքնությունը՝ ներառյալ Ձեր անունը, հասցեն և Նախագծի հեղինակին կամ Նախագծին վերաբերող նկար կամ տեսանյութ: Դուք համաձայնում եք թարմացնել գրանցման տեղեկատվությունը: Եթե «Հայկական խաղաղություն»-ը ցանկացած պահի հայտնաբերի, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը կամ Ձեր Նախագծի նպատակը ճիշտ չէ կամ խախտում է սույն Դրույթներից որևէ մեկը, Ձեր Նախագիծը կարող է կասեցվել և/կամ դադարեցվել անմիջապես:
● Ձեր Նախագծում ներդրված բոլոր Նվիրատվությունները պետք է օգտագործվեն բացառապես այնպես, ինչպես նկարագրված է այն նյութերում, որոնք Դուք տեղադրում եք կամ այլ կերպ տրամադրում եք Հարթակին և/կամ «Հայկական խաղաղություն»-ին:
● Եթե Դուք վերցնում եք Նվիրատվությունները այլ անձի (այսինքն՝ Շահառուի) անունից, ապա բոլոր Նվիրատվությունները տրամադրվում են և/կամ ծախսվում են Շահառուի անունից։
● Ձեր պարտականությունն է որոշել, թե ինչպիսի հարկեր են կիրառվում, եթե այդպիսիք կան, այն Նվիրատվությունների նկատմամբ, որոնք Դուք ստանում եք Հարթակի օգտագործման միջոցով: Բացառապես Ձեր պարտականությունն է գնահատել, հավաքել, զեկուցել կամ փոխանցել ճշգրիտ հարկերը, եթե այդպիսիք կան, համապատասխան հարկային մարմնին։
● Դուք չպետք է ոտնահարեք ուրիշների իրավունքները։
● Դուք պետք է ենթարկվեք բոլոր համապատասխան և կիրառելի օրենքներըին և կատարեք ֆինանսական հաշվետվության պարտավորությունները՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ գրանցմանն առնչվող օրենքները և կանոնակարգերը, հարկային հաշվետվությունները, քաղաքական ներդրումները և ակտիվների բացահայտումը Ձեր Նախագծի համար։
● Այնքանով, որքանով Դուք մեզ հետ կիսում եք որևէ երրորդ կողմի անձնական տվյալները որևէ նպատակով՝ ներառյալ Ձեր անձնական կոնտակտների անունները, էլեկտրոնային փոստի հասցեները և հեռախոսահամարները, Դուք ունեք իրավասություն (ներառյալ ցանկացած անհրաժեշտ համաձայնություն), ինչպես պահանջվում է կիրառելի օրենքով, տրամադրելու մեզ նման անձնական տվյալներ և թույլ տալու օգտագործել դրանք այն նպատակներով, որոնց համար Դուք դրանք տրամադրել եք: Դուք լիազորում եք «Հայկական խաղաղություն»-ին, և «Հայկական խաղաղություն»-ը իրավունք է վերապահում տրամադրելու Ձեր Նախագծին վերաբերող տեղեկատվությունը ցանկացա�� երրորդ կողմի «Հայկական խաղաղություն»-ի գործունեության շրջանակներում։
● Դուք համաձայնում եք և հաստատում եք սույն Դրույթների 2.1 Կետի դրույթները (Մտավոր սեփականություն): Մի՛ առաջարկեք արգելված Նախագծեր: Մի՛ առաջարկեք որևէ Նախագիծ, որն անօրինական է, խախտում է որևէ քաղաքականություն, կանոն կամ ուղեցույց, կամ հակասում է որևէ գործող օրենքի, կանոնադրության, կարգադրության կամ կանոնակարգի: Դուք կարող եք տեղեկություններ ստանալ Նվիրատուների մասին՝ ներառյալ վերջիններիս անունները, էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային փոստի հասցեները: Այս տեղեկատվությունը տրամադրվում է Ձեր նախագծին մասնակցելու (ներառյալ՝ նվիրաբերելու) նպատակով. մի՛ օգտագործեք այն այլ նպատակների համար և մի՛ չարաշահեք: Նախագծի ստուգումն իրականացվում է «Հայկական խաղաղություն»-ի ներքին փաստաթղթերին և քաղաքականությանը համապատասխան: Խնդրում ենք նախօրոք գնահատել Ձեր ժամանակը և ջանքերը նախքան «Հայկական խաղաղություն»-ին դիմելը՝ Ձեր Նախագիծը Հարթակում տեղադրելու և գործարկելու համար։ Պատրաստ եղեք հնարավոր մերժմանը Դրույթներին, «Հայկական խաղաղություն»-ի քաղաքականությանը, ներքին կանոններին կամ ռազմավարությանը չհամապատասխանելու պատճառով: Հարթակում Նախագիծը տեղադրելուց հետո Նախագծի հեղինակները պարտավոր են նաև Նվիրատուներին և «Հայկական խաղաղություն»-ին տրամադրել Նախագծի կատարողականի և ֆինանսական հաշվետվությունները (ժամանակին) «Հայկական խաղաղություն»-ի կողմից սահմանված ժամկետում: Հարթակը և Նվիրատուները գնահատում են Նախագծի առաջընթացը գլխավորապես կատարողականի և ֆինանսական հաշվետվությունների հիման վրա: Կատարողականի և ֆինանսական հաշվետվությունների կամ առնչվող այլ տեղեկությունների կամ փաստաթղթերի ժամանակին չներկայացնելը կամ նշված հաշվետվություններում ու փաստաթղթերում առկա սխալ տեղեկատվությունը կարող է հանգեցնել Ծրագրի դադարեցման «Հայկական խաղաղություն»-ի հայեցողությամբ: «Հայկական խաղաղություն»-ի կողմից Նախագծի դադարեցման դեպքում (ցանկացած պատճառով) Նախագծի հեղինակը պարտավոր է անհապաղ վերադարձնել մինչև ավարտի պահին հավաքագրված բոլոր Նվիրատվությունները (եթե այդպիսիք կան) համապատասխան Նվիրատուներին և/կամ փոխանցել առնչվող նվիրատվությունները «Հայկական խաղաղություն»-ի բանկային հաշվին (ինչպես նշված է «Հայկական խաղաղություն»-ի էլեկտրոնային փոստի ծանուցման մեջ): Ծրագրի հեղինակը պարտավորվում է բացահայտել «Հայկական խաղաղություն»-ին ցանկացած շահերի բախում «Հայկական խաղաղություն»-ի և/կամ Ծառայություն մատուցողի ցանկացած անձնական շահերի, պատկանելության կամ գործունեության հետ: 1. Բովանդակության բացառման հոդված Ստորև նշված են Նախագծի/Նախաձեռնության/Օգտատիրոջ բովանդակության օրինակներ, որոնք չեն ընդունվում «Հայկական խաղաղության» կողմից.
● ցանկացած Նախագիծ կամ Նախաձեռնություն՝ ի պաշտպանություն կամ ի հակադրություն որևէ քաղաքական կուսակցության կամ անհատ թեկնածուի,
● թմրամիջոցների, թմրանյութերի, ստերոիդների, վերահսկվող նյութերի, դեղագործական կամ համանման ապրանքների կամ թերապիայի միջոցների խթանում, որոնք կամ անօրինական են, կամ իրավականորեն արգելված գործող կարգավորող մարմնի կողմից,
● ներդրումային սխեմաների, վարկերի, սեփական կապիտալի պայմանագրերի (այսինքն՝ ներդրումային հնարավորությունների կամ հարակից այլ ծառայությունների) խթանում,
● մոլախաղերի, խաղադրույքների, վիճակախաղի և այլ հարակից բովանդակության կամ ծառայությունների խթանում,
● բովանդակություն, որն արտացոլում կամ խթանում է այնպիսի վարքագիծ, որը «Հայկական խաղաղություն»-ը հայեցողությամբ համարվում է իշխանության չարաշահում կամ ատելության, բռնության, ոտնձգության, բուլինգի, խտրականության, ահաբեկչության կամ անհանդուրժողականության աջակցություն,
● ցանկացած այլ գործունեություն, որը «Հայկական խաղաղություն»-ը իր հայեցողությամբ կարող է անընդունելի համարել: Այս ցանկը սպառիչ չէ, և մենք մեզ իրավունք ենք վերապահում մերժելու ցանկացած դիմում, սառեցնելու/հեռացնելու ցանկացած Նախագիծ կամ Նախաձեռնություն և/կամ հետաքննելու ցանկացած Օգտատիրոջ, ով «Հայկական խաղաղության» հայեցողությամբ խախտում է սույն Դրույթներից որևէ մեկը կամ Դրույթների ոգին և/կամ չի ապահովում թափանցիկություն։


3.1 Նվիրատու

Բոլոր Նվիրատվությունները Ձեր սեփական պատասխանատվության տակ են: Մենք («Հայկական խաղաղություն»-ը) գործադրում ենք բոլոր ջանքերը՝ ստուգելու Նախագծի հեղինակների կամ որևէ այլ Օգտատիրոջ տրամադրած տեղեկատվությունը և համոզվելու, որ Նվիրատվությունները կօգտագործվեն Նախագծի հեղինակի կողմից սահմանված ցանկացած նպատակի համաձայն, սակայն «Հայկական խաղաղություն»-ը պատասխանատվություն չի կրում Նախագծի հեղինակների կամ Հարթակի որևէ այլ օգտատիրոջ կողմից որևէ առաջարկի, խոստման կամ առաջխաղացման համար, և Դուք հասկանում և համաձայնում եք, որ «Հայկական խաղաղություն»-ը պատասխանատվություն չի կրում Ձեր նվիրատվությունների օգտագործման կամ Նախագծի հեղինակի համար հավաքագրված միջոցների չափի համար: Մենք ուղղակիորեն հրաժարվում ենք որևէ պարտավորվածությունից կամ պատասխանատվությունից որևէ Նախագծի արդյունքի կամ հաջողության համար: Դուք՝ որպես Նվիրատու, պետք է վերջնական որոշում կայացնեք ցանկացած Նախագծի հեղինակի համար ներդրում կատարելու արժեվորության և նպատակահարմարության վերաբերյալ: Եթե հիմքեր ունեք ենթադրելու, որ Նախագծի հեղինակը չի հայթայթում կամ օգտագործում ֆինանսական միջոցները նշված նպատակի համար, խնդրում ենք տեղեկացնել մեր թիմին այդ մասին info@armenianpeace.am էլ. հասցեով, և մենք կուսումնասիրենք խնդիրը: Նվիրատուները «Հայկական խաղաղության»-ը տրամադրում են տեղեկատվություն (եթե ստացել են «Հայկական խաղաղություն»-ից էլեկտրոնային ծանուցում), որն անհրաժեշտ է «Հայկական խաղաղություն»-ին՝ իր պարտականությունների կատարման համար, այդ թվում՝ անհրաժեշտ տեղեկատվություն են տրամադրում իշխանություններին։ Նվիրատուն ընդունում և համաձայնում է, որ իր անձնական տվյալները կարող են տրամադրվել համապատասխան Նախագծի հեղինակին, որին Նվիրատուն նվիրաբերում է ֆինանսական միջոցներ, ինչպես նաև այլ երրորդ կողմի, որը ներգրավված է համապատասխան Նախագծի իրականացման մեջ, և Նախագծի հեղինակը կամ որևէ երրորդ կողմը կարող են օգտագործել այդ տվյալները համապատասխան Նախագծի շրջանակներում: «Հայկական խաղաղություն»-ը չի կրում պատասխանատվություն և պարտավորվածություն որևէ Նախագծի հեղինակի կամ երրորդ կողմի կողմից որևէ Նվիրատուի տեղեկատվության օգտագործման համար: Նախագծի հեղինակի կողմից սույն Դրույթները կամ «Հայկական խաղաղություն»-ի այլ քաղաքականությունները խախտելու պատճառով Նախագծի դադարեցման դեպքում «Հայկական խաղաղություն»-ը անհրաժեշտ ջանքեր կգործադրի (առանց երաշխիքի)՝ վերադարձնելու Նվիրատուի կողմից ներդրված նվիրատվությունները: Երբ որոշում է կայացվում վերադարձնել Նվիրատվությունը Նվիրատուին՝ համաձայն սույն Դրույթների (ցանկացած պատճառով), «Հայկական խաղաղություն»-ը իրավունք ունի Նվիրատուի գրավոր համաձայնությամբ (էլ. փոստով) կամ էլեկտրոնային փոստի նամակին 10 օրացույցային օրվա ընթացքում չպատասխանելու դեպքում կազմակերպել համապատասխան նվիրատվության փոխանցումը «Հայկական խաղաղություն»-ի հաշվեհամարին՝ «Հայկական խաղաղություն»-ի կանոնադրական նպատակներն իրականացնելու և/կամ մեկ այլ ընթացիկ Նախագծի/երի համար։


4. Նախաձեռնող

Դուք՝ որպես Նախաձեռնող, Հարթակում տեղադրում եք (նախաձեռնում եք) առկա խնդիրը և դրա հնարավոր լուծումը սոցիալական ազդեցության համար, որպեսզի գտնեք գործընկերներ (համագործակիցներ) համագործակցության և խնդրի լուծման համար (Նախաձեռնություն): Դուք՝ որպես Նախաձեռնող, ներկայացնում եք, երաշխավորում և խոստանում եք հետևյալը․
● Ձեր Նախաձեռնության հետ կապված Ձեր կողմից տրամադրված բոլոր տեղեկությունները ճշգրիտ են, ամբողջական և չեն կարող խաբել «Հայկական խաղաղություն»-ին կամ Հարթակի որևէ Օգտատիրոջը,
● Դուք գրանցվում եք Հարթակում՝ ներկայացնելով Ձեր իրական ինքնությունը՝ ներառյալ Ձեր անունը, հասցեն և Նախագծի հեղինակին կամ Նախագծին վերաբերող նկար կամ տեսանյութ: Դուք համաձայնում եք թարմացնել գրանցման տեղեկատվությունը: Եթե «Հայկական խաղաղություն»-ը ցանկացած պահի հայտնաբերի, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը կամ Ձեր Նախագծի նպատակը ճիշտ չէ կամ խախտում է սույն Դրույթներից որևէ մեկը, Ձեր Նախագիծը կարող է կասեցվել և/կամ դադարեցվել անմիջապես:
● Նախքան Հարթակում Նախաձեռնության հայտ ներկայացնելը Դուք պարտավոր եք համոզվել, որ խնդիրը/հիմնախնդիրը վավեր է և համապատասխան,
● Դուք կվարեք (կկառավարեք) Ձեր Նախաձեռնության էջը Հարթակում (ներառյալ ժամանակին և արդյունավետ կերպով անհրաժեշտ տեղեկատվության լրացումը), կփոխգործակցվեք Հարթակի օգտատերերի հետ արդյունավետորեն և բարեկամաբար,
● Նախաձեռնությունը Հարթակում տեղադրելուց հետո Դուք ժամանակին կպատասխանեք իրականացնողների և համագործակցողների կողմից ներկայացված ծանուցումներին և առաջարկներին,
● Դուք մեզ իրավունք եք տալիս խմբագրելու, փոփոխելու, վերափոխելու, տարանջատելու, ջնջելու կամ թարգմանելու Ձեր ցանկացած բովանդակություն Պլատֆորմում,
● Դուք պատասխանատու եք Հարթակում Ձեր տեղադրած տեղեկատվության համար: Հարթակին/«Հայկական խաղաղություն»-ին ներկայացված բոլոր տեղեկությունները, այդ թվում՝ հրապարակային տեղադրված և մասնավոր փոխանցված, բացառապես Ձեր պատասխանատվության տակ են,
● Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր բովանդակությունում առկա սխալների համար: «Հայկական խաղաղություն»-ը պատասխանատվություն չի կրում Ձեր որևէ բովանդակությունում առկա որևէ սխալի կամ բացթողման համար,
● Դուք համաձայնում եք և հաստատում եք սույն Դրույթների 2.1 կետի դրույթները (Մտավոր սեփականություն): Մ��՛ տեղադրեք արգելված նախաձեռնություն։ Մի՛ առաջարկեք որևէ նախաձեռնություն, որն անօրինական է, խախտում է որևէ քաղաքականություն, կանոն կամ ուղեցույց, կամ հակասում է որևէ գործող օրենքի, կանոնադրության, կարգադրության կամ կանոնակարգի: Նախաձեռնությամբ հանդես գալու համար Դուք լրացնում եք հայտը Հարթակում և տրամադրում «Հայկական խաղաղություն»-ին (եթե համապատասխան հարցում կա) բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկությունները և նյութերը (այդ թվում՝ համապատասխանության, վստահության և անվտանգության ընթացակարգերը վարելու նպատակով): Նախաձեռնության ստուգումն իրականացվում է «Հայկական խաղաղություն»-ի ներքին փաստաթղթերին և քաղաքականությանը համապատասխան: Խնդրում ենք նախօրոք գնահատել Ձեր ժամանակը և ջանքերը նախքան Հարթակում դիմում ներկայացնելը և պատրաստ եղեք Ձեր Նախաձեռնության հնարավոր մերժմանը Դրույթներին, «Հայկական խաղաղություն»-ի քաղաքականությանը, ներքին կանոններին կամ ռազմավարությանը չհամապատասխանելու պատճառով: Դուք կարող եք տեղեկություններ ստանալ հավանական Իրականացնողների և Համագործակցողների մասին՝ ներառյալ վերջիններիս անունները, էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային փոստի հասցեները: Այս տեղեկատվությունը տրամադրվում է Ձեր Նախաձեռնությանը մասնակցելու և համագործակցելու նպատակով. մի՛ օգտագործեք այն այլ նպատակների համար և մի՛ չարաշահեք: Դուք՝ որպես Նախաձեռնող, պարտավորվում եք օբյեկտիվորեն և ողջամտորեն ընտրել և նշանակել Նախաձեռնության Իրականացնողին՝ Ձեր հեղինակած Նախաձեռնությունն իրականացնելու համար (խնդիրը լուծելու համար): Դուք կարող եք նաև ինքներդ դառնալ իրականացնող կամ համագործակցող, եթե օբյեկտիվորեն և ողջամտորեն ունեք բոլոր անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները: «Հայկական խաղաղություն»-ը իրավունք ունի ստուգելու Նախաձեռնողի կողմից առաջարկված Իրականացնողին, գնահատելու վերջինիս կարողությունը ժամանակին և արդյունավետորեն կատարելու առաջարկվող աշխատանքը/մատուցելու առաջարկվող ծառայությունները և, ելնելով այդ ստուգման արդյունքներից, դեմ լինել համապատասխան Իրականացնողի նշանակմանը Նախաձեռնողի կողմից և հանդես գալ այլ թեկնածու ներկայացնելու առաջարկով։ Նախաձեռնողը պարտավորվում է բացահայտել «Հայկական խաղաղություն»-ին ցանկացած շահերի բախում «Հայկական խաղաղություն»-ի և/կամ Իրականացնողի ցանկացած անձնական շահի, պատկանելության կամ գործունեության հետ:


5. Իրականացնող

Դուք՝ որպես Իրականացնող, պարտավորվում եք կազմակերպել Հարթակում տեղադրված նախաձեռնության իրականացումը, քանի որ օբյեկտիվորեն և ողջամտորեն ունեք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ու ռեսուրսները։ Իրականացնողը պատասխանատու է Նախաձեռնության ժամանակին և ամբողջական իրականացման համար (առկա խնդրի լուծման համար)՝ նախաձեռնողի առաջարկած լուծմանը համապատասխան ինչպես ինքնուրույն, այնպես էլ համագործակցողների ներգրավմամբ՝ շարունակելով պատասխանատվություն կրել նվիրատուների և «Հայկական խաղաղություն»-ի առաջ Նախաձեռնության ժամանակին և բարձր որակով իրականացման համար։ Իրականացնողը տրամադրում է «Հայկական խաղաղություն»-ին (համապատասխան պահանջի դեպքում) բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկատվությունը և նյութերը՝ իրականացնելու համապատասխանության, վստահության և անվտանգության ընթացակարգերը, ինչպես նաև ստուգելու, որ Իրականացնողն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները նախաձեռնությունը հաջողությամբ իրականացնելու համար: Դուք՝ որպես Իրականացնող, պարտավորվում եք օբյեկտիվորեն և ողջամտորեն ընտրել և նշանակել Համագործակցողին/ներին (անհրաժեշտության դեպքում), որպեսզի հաջողությամբ իրականացնեք Նախաձեռնությունը, որի համար պատասխանատու եք: Դուք կարող եք նաև իրականացնել Նախաձեռնությունը՝ առանց համագործակցողներին ներգրավելու, եթե դրա համար օբյեկտիվորեն և ողջամտորեն ունեք բոլոր անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները: «Հայկական խաղաղություն»-ը իրավունք ունի ստուգելու Իրականացնողի կողմից առաջարկված Համագործակցողին/ներին, ստուգելու վերջինիս/վերջիններիս կարողությունը ժամանակին և արդյունավետորեն կատարելու առաջարկվող աշխատանքը/մատուցելու առաջարկվող ծառայությունները և, ելնելով ստուգման արդյունքներից, դեմ լինել տվյալ Համագործակցողի նշանակմանը Իրականացնողի կողմից և հանդես գալ այլ թեկնածու ներկայացնելու պահանջով։ Իրականացնողը պարտավոր է ժամանակին արձագանքել Համագործակցողների ծանուցումներին և առաջարկներին Հարթակում Նախաձեռնության տեղադրումից հետո։ Երբ Նախաձեռնությունն ավարտվում է (Նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ բոլոր կողմերը նշանակվում և կազմակերպվում են), և եթե նախաձեռնությունը պետք է տեղադրվի Հարթակում ֆինանսական միջոցների (նվիրատվությունների) հայթայթման համար, Իրականացնողը դառնում է Նախագծի հեղինակ, եթե այլ բան համաձայնեցված չէ «Հայկական խաղաղություն»-ի հետ։ Դուք՝ որպես Իրականացնող, ներկայացնում եք, երաշխավորում և խոստանում եք հետևյալը․
● Բոլոր տեղեկությունները, որոնք Դուք տրամադրում եք Հարթակում/Հարթակի միջոցով, ճշգրիտ են, ամբողջական և չեն խաբում «Հայկական խաղաղություն»-ին կամ Հարթակի որևէ Օգտատիրոջը,
● Դուք գրանցվում եք Հարթակում՝ ներկայացնելով Ձեր իրական ինքնությունը՝ ներառյալ Ձեր անունը, հասցեն և Նախագծի հեղինակին կամ Նախագծին վերաբերող նկար կամ տեսանյութ: Դուք համաձայնում եք թարմացնել գրանցման տեղեկատվությունը: Եթե «Հայկական խաղաղություն»-ը ցանկացած պահի հայտնաբերի, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը կամ Ձեր Նախագծի նպատակը ճիշտ չէ կամ խախտում է սույն Դրույթներից որևէ մեկը, Ձեր Նախագիծը կարող է կասեցվել և/կամ դադարեցվել անմիջապես:
● Դուք կվարեք (կկառավարեք) Ձեր Նախաձեռնության էջը Հարթակում (ներառյալ ժամանակին և արդյունավետ կերպով անհրաժեշտ տեղեկատվության լրացումը), կփոխգործակցեք Հարթակի օգտատերերի հետ արդյունավետորեն և բարեկամաբար,
● Դուք մեզ իրավունք եք տալիս խմբագրելու, փոփոխելու, վերափոխելու, տարանջատելու, ջնջելու կամ թարգմանելու Ձեր ցանկացած բովանդակություն Պլատֆորմում,
● Դուք պատասխանատու եք Հարթակում Ձեր տեղադրած տեղեկատվության համար: Հարթակին/« Հայկական խաղաղություն»-ին ներկայացված բոլոր տեղեկությունները, այդ թվում՝ հրապարակային տեղադրված և մասնավոր փոխանցված, բացառապես Ձեր պատասխանատվության տակ են, ● Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր բովանդակությունում առկա սխալների համար: «Հայկական խաղաղություն»-ը պատասխանատվություն չի կրում Ձեր որևէ բովանդակությունում առկա որևէ սխալի կամ բացթողման համար, Խնդրում ենք նախօրոք գնահատել Ձեր ժամանակը, ջանքերը, ֆինանսական միջոցները և ռեսուրսները նախքան Հարթակում նախաձեռնության համար դիմելը։ Պատրաստ եղե՛ք հնարավոր մերժմանը Դրույթներին, «Հայկական խաղաղություն»-ի քաղաքականությանը, ներքին կանոններին կամ ռազմավարությանը չհամապատասխանելու պատճառով: Իրականացնողը պարտավորվում է բացահայտել «Հայկական խաղաղություն»-ին ցանկացած շահերի բախում «Հայկական խաղաղություն»-ի և/կամ Համագործակցողի ցանկացած անձնական շահի, պատկանելության կամ գործունեության հետ:


6. Համագործակից

Դուք՝ որպես Համագործակից, պարտավորվում եք համագործակցել համապատասխան Իրականացնողի և այլ համագործակցողների հետ (եթե այդպիսիք կան)՝ Հարթակում տեղադրված Նախաձեռնությունը համատեղ իրականացնելու համար, քանի որ Դուք օբյեկտիվորեն և ողջամտորեն ունեք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ու ռեսուրսները: Համագործակցողը պատասխանատու է համապատասխան Նախաձեռնության որոշակի մասի ժամանակին և ամբողջական իրականացման համար՝ համաձայն Նախաձեռնողի կողմից առաջարկված լուծմանը և կրելով պատասխանատվություն Իրականացնողի առաջ: Համագործակցողը Իրականացնողին և «Հայկական խաղաղություն»-ին (համապատասխան պահանջի դեպքում) տրամադրում է բ��լոր անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկատվությունն ու նյութերը՝ իրականացնելու համապատասխանության, վստահության և անվտանգության ընթացակարգերը, ինչպես նաև ստուգելու, որ Համագործակցողն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ Նախաձեռնության որոշակի մասը հաջողությամբ իրականացնելու համար։ Համագործակիցը պարտավորվում է ժամանակին պատասխանել օգտատերերի (ներառյալ՝ նախաձեռնողների և իրականացնողների) ծանուցումներին և առաջարկներին, որոնք ներկայացվում են Հարթակում/Հարթակի միջոցով: Դուք՝ որպես Համագործակից, ներկայացնում եք, երաշխավորում և խոստանում հետևյալը․
● Բոլոր տեղեկությունները, որոնք Դուք տրամադրում եք Հարթակում/Հարթակի միջոցով, ճշգրիտ են, ամբողջական և չեն խաբում «Հայկական խաղաղություն»-ին կամ Հարթակի որևէ Օգտատիրոջը,
● Դուք գրանցվում եք Հարթակում՝ ներկայացնելով Ձեր իրական ինքնությունը՝ ներառյալ Ձեր անունը և հասցեն: Դուք համաձայնում եք թարմացնել գրանցման տեղեկատվությունը: Եթե «Հայկական խաղաղություն»-ը ցանկացած պահի հայտնաբերի, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը կամ Ձեր Նախագծի նպատակը ճիշտ չէ կամ խախտում է սույն Դրույթներից որևէ մեկը, Ձեր Նախագիծը կարող է կասեցվել և/կամ դադարեցվել անմիջապես,
● Դուք կվարեք (կկառավարեք) Ձեր Նախաձեռնության էջը Հարթակում (ներառյալ ժամանակին և արդյունավետ կերպով անհրաժեշտ տեղեկատվության լրացումը), կփոխգործակցեք Հարթակի օգտատերերի հետ արդյունավետորեն և բարեկամաբար,
● Դուք մեզ իրավունք եք տալիս խմբագրելու, փոփոխելու, վերափոխելու, տարանջատելու, ջնջելու կամ թարգմանելու Ձեր ցանկացած բովանդակություն Պլատֆորմում,
● Դուք պատասխանատու եք Հարթակում Ձեր տեղադրած տեղեկատվության համար: Հարթակին/«Հայկական խաղաղություն»-ին ներկայացված բոլոր տեղեկությունները, այդ թվում՝ հրապարակային տեղադրված և մասնավոր փոխանցված, բացառապես Ձեր պատասխանատվության տակ են,
● Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր բովանդակությունում առկա սխալների համար: «Հայկական խաղաղություն»-ը պատասխանատվություն չի կրում Ձեր որևէ բովանդակությունում առկա որևէ սխալի կամ բացթողման համար, Խնդրում ենք նախօրոք գնահատել Ձեր ժամանակը, ջանքերը, ֆինանսական միջոցները և ռեսուրսները նախքան Հարթակում նախաձեռնության համար դիմելը։ Պատրաստ եղեք հնարավոր մերժմանը Դրույթներին, «Հայկական խաղաղություն»-ի քաղաքականությանը, ներքին կանոններին կամ ռազմավարությանը չհամապատասխանելու պատճառով: Համագործակիցը պարտավորվում է բացահայտել «Հայկական խաղաղություն»-ին ցանկացած շահերի բախում «Հայկական խաղաղություն»-ի և/կամ Համագործակցողի ցանկացած անձնական շահի, պատկանելության կամ գործունեության հետ:


7. Ծառայություն մատուցող

«Հայկական խաղաղություն»-ը հնարավորություն է տալիս Նախագծի հեղինակներին, Նախաձեռնողներին կամ Իրականացնողներին առավելագույնս օգտվելու ծառայությունների լայն շրջանակից, որոնք նպատակ ունեն դյուրացնելու Նախագծի կամ Նախաձեռնության իրականացման գործընթացը Ծառայություններ մատուցողների ցանկի միջոցով: Ծառայություն մատուցողները իրավաբանական կամ ֆիզիկական անձինք են, որոնք մասնագիտացած են տարբեր ոլորտներում՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ մարքեթինգ, տեսողական բովանդակության ստեղծում, հեղինակային իրավունք, իրավաբանություն, ֆինանսներ, ընդհանուր կանոնակարգեր և այլն: Դուք՝ որպես Ծառայություն մատուցող, օբյեկտիվորեն և ողջամտորեն ունենալով բոլոր անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները, պարտավորվում եք համապատասխան ծառայություններ մատուցել Ծրագրի հեղինակին, Նախաձեռնողին կամ Իրականացնողին, ով դիմել է Ձեզ: Ծառայությունների մատակարարը պատասխանատու է ծառայությունների ժամանակին և ամբողջական մատուցման համար՝ համաձայն Ծառայությունների մատակարարի և Ծրագրի հեղինակների/Նախաձեռնողների/Իրագործողների միջև կնքված համապատասխան պայմանագրի: Ծառայությունների մատակարարն ինքնուրույն է որոշում մատուցել ծառայությունը վճարովի, գործընկերային կամ բարեգործական հիմունքով: Բոլոր իրավունքները և պարտականությունները կլինեն կողմերի պատասխանատվության տակ (Ծառայություն մատուցողներ և Նախագծի հեղինակներ/Նախաձեռնողներ/Իրագործողներ): Հար��ակը ծառայում է որպես հանդիպման վայր Ծառայություններ մատուցողների և Նախագծի հեղինակների/Նախաձեռնողների/Իրագործողների համար: Անկախ ամեն ինչից՝ «Հայկական խաղաղություն»-ը պատասխանատվություն չի կրում Ծառայություններ մատուցողների և Ծրագրի ստեղծողների/Նախաձեռնողների/Իրագործողների համագործակցության հետ կապված որևէ վնասի կամ կորստի համար: Մենք չենք ներգրավվում Հարթակի օգտատերերի միջև վեճերում: Ծառայությունների մատակարարը պարտավորվում է բացահայտել «Հայկական խաղաղություն»-ին ցանկացած շահերի բախում «Հայկական խաղաղություն»-ի և/կամ Համագործակցողի ցանկացած անձնական շահի, պատկանելության կամ գործունեության հետ: Ծառայությունների մատակարարը պարտավորվում է տրամադրել «Հայկական խաղաղություն»-ին (համապատասխան պահանջի դեպքում) բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկատվությունն ու նյութերը՝ իրականացնելու համապատասխանության, վստահության և անվտանգության ընթացակարգերը, ինչպես նաև ստուգելու, որ Ծառայությունների մատակարարն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ համապատասխան ծառայություններ մատուցելու համար։ Դուք՝ որպես Ծառայությունների մատակարար, ներկայացնում եք, երաշխավորում և խոստանում հետևյալը․
● Բոլոր տեղեկությունները, որոնք Դուք տրամադրում եք Հարթակում/Հարթակի միջոցով, ճշգրիտ են, ամբողջական և չեն խաբում «Հայկական խաղաղություն»-ին կամ Հարթակի որևէ Օգտատիրոջը,
● Դուք գրանցվում եք Հարթակում՝ ներկայացնելով Ձեր իրական ինքնությունը՝ ներառյալ Ձեր անունը և հասցեն: Դուք համաձայնում եք թարմացնել գրանցման տեղեկատվությունը: Եթե «Հայկական խաղաղություն»-ը ցանկացած պահի հայտնաբերի, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը կամ Ձեր Նախագծի նպատակը ճիշտ չէ կամ խախտում է սույն Դրույթներից որևէ մեկը, Ձեր Նախագիծը կարող է կասեցվել և/կամ դադարեցվել անմիջապես,
● Դուք կվարեք (կկառավարեք) Ձեր էջը Հարթակում (ներառյալ ժամանակին և արդյունավետ կերպով անհրաժեշտ տեղեկատվության լրացումը), կփոխգործակցեք Հարթակի օգտատերերի հետ արդյունավետորեն և բարեկամաբար,
● Դուք մեզ իրավունք եք տալիս խմբագրելու, փոփոխելու, վերափոխելու, տարանջատելու, ջնջելու կամ թարգմանելու Ձեր ցանկացած բովանդակություն Պլատֆորմում,
● Դուք պատասխանատու եք Հարթակում Ձեր տեղադրած տեղեկատվության համար: Հարթակին/«Հայկական խաղաղություն»-ին ներկայացված բոլոր տեղեկությունները, այդ թվում՝ հրապարակային տեղադրված և մասնավոր փոխանցված, բացառապես Ձեր պատասխանատվության տակ են,
● Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր բովանդակությունում առկա սխալների համար: «Հայկական խաղաղություն»-ը պատասխանատվություն չի կրում Ձեր որևէ բովանդակությունում առկա որևէ սխալի կամ բացթողման համար։


8. Պարտավորվածության սահմանափակում

Օրենքի առավելագույն թույլտվությամբ՝ «Հայկական խաղաղություն»-ը, վերջինիս դուստր ձեռնարկությունները, տնօրենները, աշխատակիցները ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրում որևէ անուղղակի, պատահական, պատժիչ, հետևանքային, հատուկ կամ օրինակելի վնասի համար` ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ (i) այնպիսի վնաս, որն առաջացել է Հարթակ մուտք գործելու և դրա ծառայություններից օգտվելու կամ Հարթակի/ծառայությունների անհասանելիության հետևանքով, (ii) ցանկացած կորցրած շահույթ, տվյալների կորուստ կամ գնման կամ փոխարինող ապրանքների կամ ծառայությունների համար ծախսեր, կամ (iii) այնպիսի վնաս, որը առաջացել է Հարթակում որևէ երրորդ կողմի բովանդակության պատճառով: «Հայկական խաղաղություն»-ի կողմից ուղղակի վնասների հատուցումը ոչ մի դեպքում չպետք է գերազանցի (ընդհանուր առմամբ) հիսուն հազար հայկական դրամը (50 000 ՀՀ դրամ):


9. Վեճերի լուծում։ Կարգավորող օրենք

Մենք «Հայկական խաղաղություն»-ում խորհուրդ ենք տալիս կապ հաստատել մեզ հետ որևէ խնդրի դեպքում նախքան դատարան դիմելը: Մեր աջակցության թիմը պատրաստ է պատասխանել Ձեր հարցերին: Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ info@armenianpeace.am էլ.փոստի միջոցով, որպեսզի մենք անձամբ պատասխանենք Ձեզ և փորձենք լուծել Ձեր խնդիրը: Վատագույն դեպքում, երբ ծագում է իրավական խնդիր, սույն Դրույթները (և բոլոր մյուս կանոնները, քաղաքականությունները կամ ուղեցույցները, որոնք ներառված են հղումներով) կկարգավորվեն և կմեկնաբանվեն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: Դուք համաձայնում եք, որ սույն Դրույթներից բխող կամ դրանց հետ կապված ցանկացած իրավական գործողություն, կամ Ձեր կողմից Հարթակի օգտագործումը կամ չօգտագործումը պետք է ներկայացվի միայն Հայաստանի Հանրապետությունում գործող դատարաններում: