Միացիր մեզ՝ կառուցենք մեր ԲԵՐԴԸ
Նպատակ: 1,347,550 AMD
Այս պահին հավաքված է: 4,030 AMD
1
Նվիրաբերողների Ցանկ
Ողջու՜յն, հայրենակից…
Մենք Բերդապահներն ենք՝ սահմանապահ Տավուշի 12-17 տարեկան այն դպրոցահասակ պատանիները, որոնք ցանկանում են տիրապետել և կատարելագործել արտակարգ իրավիճակներում իրենց գոյատևման ունակությունները։ Մենք հետևողական ենք և կարգապահ, ծնված օրից գիտենք, որ խաղաղությունը վաստակում են։ Վաստակում են կամքով, գիտելիքով, համառ աշխատանքով։
Ուստի մենք՝ տավուշցի պատանիներից շատերս, ընտրել ենք Բերդապահ լինելու մեր ուղին։ «Բերդապահ»-ը «Բերդ» կրթական, ռազմամարզական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ռազմամարզական ուսուցման ծրագրերից մեկն է: Իրականացվում է 2022թ-ի փետրվարի մեկից՝ Տավուշում: Այս ծրագրի շրջանակներում մենք շարունակաբար կոփվում ենք՝ ֆիզիկապես և բարոյահոգեբանորեն։ Ձեռք ենք բերում առաջին անհրաժեշտության գիտելիքներ՝ մարտավարական և կրակային պատրաստությունից, սովորում ենք ավելի լավ կողմնորոշվել Տավշո անտառներում, քարտեզի վրա գտնել ոտքերով չափչած մեր արահետները։ Սովորում ենք համատեղել գիտելիքն ու կամքը՝ թե՛ անձնական, թե՛ թիմային հաղթանակների հասնելու համար: Սովորում ենք նաև արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին:
Անցած ամառ «Բերդ» ՌՀԿ-ն կազմակերպեց վրանային, ռազմամարզական ճամբար, որի շնորհիվ Բերդի, Արծվաբերդի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեպարի մոտ 50 Բերդապահներս իրար ավելի լավ ճանաչեցինք ու ընկերացանք։
Մեր մյուս՝ «Հայրենաճանաչություն» ծրագրի շրջանակներում, պարբերաբար այցելում ենք Հայաստանի տարբեր հիշարժան վայրեր. դեկտեմբերին եղանք քաղաքամայր Երևանում, հունիսին հյուրընկալվեցինք Սարդարապատի հուշահամալիրում՝ 105 տարվա հեռավորությունից զգալու Մայիսյան հերոսամարտերի փառահեղ շունչը։
Մենք հավատում ենք, որ Բերդապահների թիմին միանալու հնարավորություն պիտի ունենան մնացած սահմանապահ համայնքների մեր ընկերները ևս։ Ուստի, սիրելի՛ հայրենակից, մենք ունենք հենց ՔՈ՛ աջակցության կարիքը։ Հավելյալ միջոցների ներգրավումը թույլ կտա ապահովել արդեն գործող խմբերի բնականոն գործունեությունը, բարելավել ծրագրի նյութատեխնիկական բազան և հասանելի դարձնել ծրագիրը հատկապե՛ս սակավաթիվ բնակչությամբ գյուղերի պատանիների համար ևս:
Հայրենիքը սկսվում է սահմանից…
Միացիր մեզ՝ կառուցենք մեր ԲԵՐԴԸ
Նպատակ: 1,347,550 AMD
Այս պահին հավաքված է: 4,030 AMD
1
Նվիրաբերողների Ցանկ