Նվիրի՛ր փոխադրամիջոց, որը կծառայի անվճար դասընթացներին
Նվիրաբերողների Ցանկ
Մեր հայրենակիցներին ֆիզիկապես ամուր, խելացի և պատրաստված դարձնելու նպատակով «ՊՈԳԱ» միավորումը կազմակերպում է անվճար ռազմամարզական դասընթացներ՝ բաց 15 տարեկանից բարձր բոլոր հայորդիների համար։
Սակայն չունենալով սեփական մեքենա՝ մենք բավականին շատ ժամանակ և միջոցներ ենք ծախսում մեր առջև դրված խնդիրը լուծելու համար, ինչպես նաև ունենում ենք մի շարք սահմանափակումներ՝ կապված արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման և բարդ լեռնային պայմաններում տեղաշարժվելու հետ:
Մեքենայի ձեռքբերումն ավելի արագ ու արդյունավետ կդարձնի «ՊՈԳԱ»-ի աշխատանքը՝
Գիտակցելով նոր և օգտագործված մեքենաների գնային խիստ տարբերությունը՝ նպատակահարմար ենք համարում գնել օգտագործված «ՈՒԱԶ Պատրիոտ», որը պետք է ներկրել ՌԴ-ից:
Ինչպես նաև կազմակերպվում են ՌԱԶՄԱՐՇԱՎՆԵՐ, որոնք է՛լ ավելի են ամրապնդում գիտելիքները։
«Պետականությունը Որպես Գերագույն Արժեք» ՌՀԿ-ն ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո՝ տարբեր մասնագիտությունների և նախասիրությունների տեր ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑ և հայրենիքի հանդեպ պատասխանատու մարդկանց միավորման շնորհիվ:
«ՊՈԳԱ» միավորումն իր գործունեության արդյունքում արդեն իսկ․
* Մասնակցե՛ք անվճար դասընթացներին, պատրաստվե՛ք և ուժեղացե՛ք՝ գրանցվելով ԱՅՍՏԵՂ։
Նաև կարող եք աջակցել հետևյալ հաշվեհամարի միջոցով՝
220293350462000 AMD
Ակբա բանկ ԲԲԸ
Նպատակ` Հայկական Խաղաղություն
Սիրելի հայրենակիցներ, սրտացավ ընկերներ, ձեր բոլորի նվիրատվությունը ունեցավ իր արդյունքը:
ՊՈԳԱ Միավորումը Ռուսաստանի դաշնությունից ձեռք բերեց UAZ Pickap մակնիշի ավտոմեքենա, 2019 թվականի արտադրության։
Մեքենայի արժեքը 4.000.000 դրամ է։
Ճանապարհածախս, 2 հոգու համար, որը իր մեջ ներառում է ինքնաթիռի տոմսեր, հյուրանոցի կացություն, վառելիք ՝ մեքենան Հայաստան հասցնելու համար - 415.000 դրամ
Մեքենայի ներկում և այն ավելի հագեցված դարձնել - 500.000 դրամ
Գազի տեղադրում - 190.000 դրամ
Գրանցում, ապահովագրություն - 100.000 դրամ
Կայքի պատրաստման գումար - 100.000 դրամ։
Շնորհակալություն բոլոր աջակիցներին, մեքենան կծառայի իր նպատակին, հանուն Հայրենիքի պաշտպանության։
Հետևեք մեզ մեր սոցիալական կայքերում՝ Facebook
Նվիրի՛ր փոխադրամիջոց, որը կծառայի անվճար դասընթացներին
Նվիրաբերողների Ցանկ