Project

6,407,276 AMD

 | Նպատակ 23,170,000 AMD
Ակտիվ
|
Պաշտպանություն

Հայկական ԱշխարհաՀզոր

Օգնե՛նք սահմանապահ բնակիչներին լինել պատրաստ

«Ողջ մնալու արվեստ ՈՄԱ»

6,407,276

28 %

Նպատակ: 23,170,000 AMD

1

Նպատակ:23,170,000 AMD 40 հոգու անհատական հանդերձանք, առաջին բուժօգնության միջոցներ

2

Նպատակ:47,015,000 AMD Սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, 50 հոգու անհատական հանդերձանք, առաջին բուժօգնության միջոցներ

3

Նպատակ:79,209,000 AMD Սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, 100 հոգու անհատական հանդերձանք, առաջին բուժօգնության միջոցներ

Նվիրաբերողների Ցանկ

Oana Suteu8 ամիս առաջ
50 USD
Anonymousտարի առաջ
10 AMD
Anonymousտարի առաջ
10 AMD


Գաղտնիք չէ, որ Հայաստանը բախվել է անվտանգության այնպիսի խնդիրների, որոնց դեպքում ցանկացած ժամանակ յուրաքանչյուր բնակավայր կարող է ներգրավվել հավանական կոնֆլիկտային ու արտակարգ իրավիճակներում։

Մյուս կողմից՝ քաղաքացիական բնակչության և աշխարհազորային ստորաբաժանումների մակարդակով պատրաստությունը թույլ է և ոչ ժամանակակից, ինչի պատճառով քաղաքացիական բնակչության շրջանում ևս շատ կորուստներ են լինում։ 

Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ քաղաքներն ու գյուղերը պատրաստ չեն հնարավոր ծայրահեղ իրադարձություններին։



Պատկերացրեք բնակավայրեր, որտեղ բնակչությունը կոնֆլիկտային և արտակարգ իրավիճակներում ապահովված է հատուկ հանդերձանքով, ունակ է կազմակերպել հուսալի պաշտպանություն, գիտի իր անելիքները և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման։ Այդ իրավիճակին գալու համար մենք նախատեսում ենք Սյունիքի և Վայոց Ձորի բնակավայրերում կազմակերպել աշխարհազորային ստորաբաժանումների կազմավորման աշխատանքներ։

Այս նախագծով սահմանամերձ համայնքներում նախատեսում ենք քաղաքացիական բնակչության շրջանում ձևավորվող 100 հոգանոց տարածքային պաշտպանության ստորաբաժանման համար ձեռք բերել․



Էականորեն բարձրանալու է քաղաքացիական բնակչության շրջանում արտակարգ իրավիճակներում համակարգված ու գրագետ աշխատելու, պաշտպանվելու, ինքնակազմակերպվելու աստիճանը։ 

Վայոց ձորում և Սյունիքում ստեղծվելու են տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ՝ իրենց տարածքները, կարևորագույն օբյեկտները պաշտպանելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության և բանակի աշխատանքին աջակցելու համար։



Մենք արդեն իսկ սկսել ենք աշխատանքները համայնքների բնակիչների, պատասխանատու մարմինների ու մատակարարների հետ։ 

ՈՄԱ-ն իրականացնում և իրականացնելու է ընդհանուր հմտությունների բարելավմանն ուղղված մարզումներ։ Շարունակելու է կազմակերպել դասընթացներ՝ ուղղված հատուկ գիտելիքներ տրամադրելուն, ինչպիսիք են՝ մարզական պատրաստությունը, տեխնիկական գիտելիքների և հմտությունների բարձրացումը, առաջին բուժօգնությունը։

Այս կարևորագույն գործն արդյունավետ դարձնելու համար մեզ անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ 



«Ողջ մնալու արվեստ ՈՄԱ»-ն ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն է, որը 2016 թվականից ուսումնամարզական դասընթացներ է անցկացնում Երևանում և ՀՀ մարզերում։ 

Կազմակերպությունը ղեկավարում է Հայաստանի առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարտանովը։ 

ՈՄԱ-ն առաջարկում է բարձրացնել Հայաստանի պաշտպանական ներուժը՝ քաղաքների և գյուղերի բնակչությանը պատրաստելու և տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ ստեղծելու հաշվին։


6,407,276 AMD

 | Նպատակ 23,170,000 AMD
Ակտիվ
|
Պաշտպանություն

Հայկական ԱշխարհաՀզոր

Օգնե՛նք սահմանապահ բնակիչներին լինել պատրաստ

«Ողջ մնալու արվեստ ՈՄԱ»

6,407,276

28 %

Նպատակ: 23,170,000 AMD

1

Նպատակ:23,170,000 AMD 40 հոգու անհատական հանդերձանք, առաջին բուժօգնության միջոցներ

2

Նպատակ:47,015,000 AMD Սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, 50 հոգու անհատական հանդերձանք, առաջին բուժօգնության միջոցներ

3

Նպատակ:79,209,000 AMD Սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, 100 հոգու անհատական հանդերձանք, առաջին բուժօգնության միջոցներ

Նվիրաբերողների Ցանկ

Oana Suteu8 ամիս առաջ
50 USD
Anonymousտարի առաջ
10 AMD
Anonymousտարի առաջ
10 AMD