Զորեղ միտք ու ոգի
Նպատակ: 2,000,000 AMD
Նվիրաբերողների Ցանկ
Ռազմակրթական, քաղպաշտպանության ու անվտանգային ոլորտի հանդեպ հասարակության կողմից ուշադրության մեծ պակասն է, որ հանգեցնում է մի շարք խնդիրների՝ ինչպե՞ս վարվել արտակարգ իրավիճակներում (պատերազմներ, երկրաշարժեր, մեծ վթարներ և այլն նաև լոկալ խնդիրներ՝ գոյատևել, տեղորոշվել և այլն): Շատերս ծանոթ ենք, թե ինչպես են մեր թշնամիները ազդում հայ ազգի բարոյահոգեբանական մակարդակը ցածր և պառակտված պահելու համար։
Դա է պատճառը, որ պետք է բարձրացնել բնակչության հետաքրքրվածությունը, մասնակցայնությունն ու ներգրավվածությունը կրթության այս ուղղության մեջ։
«Զորական» ՌԱՀԿ-ն զբաղվում է ռազմարշավներով, որին կարող են մասնակցել 14 տարեկանից սկսած բոլոր անձինք։
Թիմը փորձառու մասնագետների միջոցով իրականացնում է դասընթացներ հետևյալ թեմաների վերաբերյալ՝
• Առաջին օգնություն
• Գոյատևման հմտություններ
• Լեռնագնացություն/ալպինիզմ
• Ինքնապաշտպանություն
• Տեղագրություն
• Անօդաչու թռչող սարքերի ծանոթացում
• Տեղեկատվական-հոգեբանական (հիբրիդային պատերազմի) պատերազմ։
Իրականացրել ենք բազմաթիվ արշավներ, ինչպես նաև 1 ռազմաճամբար, որի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել մի շարք պրակտիկ գիտելիքներ, ինչպիսիք են.
• Տեղանքում կողմնորոշվել
• Սնունդ և ջուր հայթայթել
• Կրակային պատրաստություն
• Ալպինիզմ
• Մարտավարություն
• Անօդաչուներ վարել
• Անվնաս անցնել թակարդները և վնասազերծել դրանք։
Հաշվի առնելով, որ Հայաստանը լեռնային և պատերազմային երկիր է՝ «Զորական» ՌԱՀԿ-ի նպատակն է հասարակությանը զինել ռազմական գիտելիքներով և ծանոթանացնել գոյատևման հմտություններին՝ անտառային և լեռնային պայմաններում։
• Առաջնային նպատակն է ճամբարների միջոցով մասնակիցներից ընտրել
ակտիվ և էներգիայով լի երիտասարդներ և, նրանց նախասիրություններից ելնելով, ստանալ՝ հրահանգիչներ, որոնք իրենց փորձը և գիտելիքը կօգտագործեն կոլեկտիվ շահի՝ նորանոր երիտասարդների մարզելու համար։
• Մեկ տարում իրականացնել 3-4 ճամբար (մասնակիցների քանակը՝ 30-35)
2-3 մրցույթ (5-6 թիմ, անդամներ՝ 5-6 հոգի) և բազմօրյա վրանային արշավներ։
• Մեկ տարվա ճամբարների արդյունքում ունենալ 120-140 մարզված մարդիկ, իսկ մրցույթների արդյունքում ունենալ 60-70 մարզված մարդիկ։
• Թիմի գլխավոր նպատակն է այս ամենը իրականացնել ողջ Լոռվա մարզում՝ չկենտրոնանալով մեկ համայնքի վրա։
• Թիմի գործունեության միջոցով տարածել համապարփակ անվտանգության գաղափարը, որը ժամանակի ընթացքում կփորձենք դարձնել մշակույթ։
«Զորական» ՌԱՀԿ-ի թիմը Լոռվա ողջ մարզում ցանկանում է կազմակերպել ռազմարշավային ակտիվություններ, որոնց ընթացքում փորձառու մասնագետների կողմից կդասավանդվեն նշված թեմաները՝
• Քաղաքացիական պաշտպանություն/գոյատևում
• Առաջին օգնություն
• Լեռնագնացություն/ալպինիզմ
• Կրակային պատրաստություն
• Ինքնապաշտպանություն
• Տեղագրություն
• Անօդաչու թռչող սարքերի վարում
• Հիբրիդային պատերազմներ (տեղեկատվական հոգեբանական պատերազմներ)։
Այս ամենի համար «Զորական» ՌԱՀԿ-ն ունի ճամբարային գույքի կարիք։
Նախատեսում է մեկ անգամ գնելով սկսել նախագիծը։
Զորեղ միտք ու ոգի
Նպատակ: 2,000,000 AMD
Նվիրաբերողների Ցանկ