«Սեր, ուժ, կամք, միասնականություն»
Նվիրաբերողների Ցանկ
Դավիթբեկյան խաղերը համանուն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող Մրցույթ-փառատոն է, որը համախմբում է Հայաստանի ռազմահայրենասիրական կազմակերպություններին և այն ուսումնական հաստատություններին, որոնք արժևորում են ռազմահայրենասիրական դաստիարակությունը։
Ստեղծելով Դավիթբեկյան խաղեր մրցույթ փառատոնի նախագիծը մենք մեր առաջ դրել ենք մի քանի նպատակ՝
Առաջին խաղերը կայացել են 2022թ․-ի ամռանը՝ Կապան համայնքի Բաղաբերդ ճամբարում։ Բոլոր մասնակիցների և գործընկերների ոգևորությունը հաստատել է մեր այն համոզմունքը, որ խաղերը պետք է լինեն ամենամյա։
2022թ․-ին խաղերին մասնակցել են 8 թիմեր՝ ՈՄԱ Կապան, ՈՄԱ Վանաձոր,ՈՄԱ Գորիս,ԶԱՐԿ Չղջիկ, ԶԱՐԿ Հովազ, ԶԱՐԿ ԴՈԿ, ՊՈԳԱ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։
Դավիթբեկյան խաղերը ի սկզբանե ստեղծվել են այն գաղափարով, որ հայրենիքի պաշտպանները պետք է լինեն բազմակողմանի զարգացած և այդ տրամաբանությամբ մրցույթները ունեն տարբեր ուղղվածություններ՝ ուժային և տակտիկական պատրաստվածություն, մշակութային և հոգևոր կյանքի իմացություն, ինտելեկտուալ և ռազմավարական մտածելակերպ։
Ի սկզբանե մեզ բախտ է վիճակվել համագործակցել վստահելի գործընկերների հետ, որոնցից հատուկ ցանկանում ենք նշել Ամրոց ազգային զարգացման հիմնադրամը ,որն իր վրա էր վերցրել Դավիթբեկյան խաղեր 2022թ․-ի կազմակերպման ֆինանսավորումը և և Կապանի համայնքապետարանին, որն անվճար տրամադրել էր իր ենթակայության տակ գտնվող սպորտային և մշակութային ենթակառուցվածքները։
2023թ․-ի Դավթբեկյան խաղեր Մրցույթ-Փառատոնը պլանավորվում է անցկացնել հուլիսի 24-30ը՝ Կապան համայնքի Աճանան ճամբարում, որտեղ մեր գործընկերները այժմ ստեղծում են անհրաժեշտ ճամբարային ենթակառուցվածքները։
Արդեն ընտրվել են այն 8 մրցույթները, որոնք լինելու են Մրցույթ- Փառատոնի ընթացքում:
Դրանք են՝
Մեծ ուրախությամբ ուզում ենք նշել, որ այս տարի «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը ոչ միայն ֆինանսավորելու է ծախսերի կեսը, այլ նաև հանդիսանում է խաղերի համակազմակերպիչ։
Հիմնադրամի հետ մենք եկանք այն որոշման, որ Մրցույթ Փառատոնի կազմակերպման ծախսերի երկրորդ կեսը պետք է ֆինանսավորվի գործընկերների լայն ընդգրկմամբ։ Դրանով խաղերը կդառնան ավելի ժողովրդական, ավելի ինստիտուցիոնալ և կայուն։
Խաղերի բյուջեն՝ այստեղ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեր բոլորի և ԶՊՄԿ-ի դրամական աջակցության շնորհիվ մենք կարողացանք իրականացնել երկրորդ Դավիթբեկյան խաղեր մրցույթ-փառատոնը։
Հայաստանի գրեթե բոլոր մարզերից 100 մասնակից, 20 հրահանգիչ՝ ռազմահայրենասիրական կրթությունը կարևորող կառույցներից, համայնքային խմբերից, 7-օր շարունակ վրանային պայմաններում ցույց տվեցին իրենց հմտությունները, գիտելիքները, կարողությունները, ընկերացան, համագործակցեցին, կիսվեցին փորձով։
Մենք կարողացանք դա անել ՄԻԱՍԻՆ։
Ավելի ուշ կներկայացնեք հաշվետվությունը։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ։
Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար…
Առաջ դեպի Դավիթբեկյան խաղեր 2024։
Սիրելի հայրենակիցներ,
Կապանի տաղանդավոր պատանիների հետ համատեղ իրականացված հասույթը՝ 358.0000 դրամ ուղղվեց Դավիթբեկյան խաղերի դրամահավաքին։
Մենք հավատում ենք, որ միասնության ուժով կհասնենք մեր նպատակին։
Մայիսի 10-ին, Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կկայանա բարեգործական համերգ, որի հասույթը կուղղվի Դավիթբեկյան խաղերի կազմակերպմանը։
Ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ մեր դրամահավաքին են միանում նաև Կապան համայնքի ձեռնարկությունները։
Նրանցից առաջինն ԱՆ-ՆԱՐ ՍՊԸ-ն է, որը միացել է դրամահավաքին նվիրաբերելով 2️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣ դրամ։
Շնորհակալություն ենք հայտնում ԱՆ-ՆԱՐ ՍՊԸ ընկերությանը կարևոր այս գործում մեզ միանալու, աջակցելու և հիանալի օրինակ ծառայելու համար։
Մեր դրամահավաքը դեռ շարունակվում է։
Դավիթբեկյան խաղերին մնացել է 97 օր։
Մրցույթ-փառատոնի երկրորդ օրը նշանավորվում է մասնակիցների երդման արարողությամբ, որը տեղի է ունենում Դավիթ Բեկի տոհմական նստավայրում` պատմական Հալիձորի բերդում։
Մասնակիցների երդման տեքստը.
Մենք՝ Դավիթբեկյան խաղերի մասնակիցներս, տոգորված Դավիթբեկյան ոգով, կանգնած աշխարհի կենտրոնում, Հայկական սրբազան հողի վրա, հանդիսավոր կերպով երդվում ենք՝
Լինել Հայրենիքի պահապանը՝ ուժով և քաջությամբ, իմաստությամբ և սիրով։
Մնալ հավատարիմ մեր հավատքին և ինքնությանը' վասն Հայրենյաց և ի փառս Աստծու։
Երդվում ենք․․․
Դավիթբեկյան առաջին խաղեր մասնակիցները ևս միանում են դրամահավաքին։
Նրանք ամենալավն են զգացել խաղերի ազդեցությունը և առավել են կարևորում այն նպատակների իրականացումը, որոնք դրվել են Մրցույթ-Փառատոնի հիմքում։
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար։
Ուռաա՜
Մենք արդեն հատել ենք300,000-ի շեմը։
Շնորհակալ ենք մեր բոլոր նվիրատուներին։
Դե ինչ, շարունակեք աջակցել մեր դրամահավաքին:
https://www.armenianpeace.am/.../fundra.../davidbek-games...
Սիրելի ընկերներ
Շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ նոր շեմերի հասնել և պահել դրամահավաքի տեմպի։
Ուրախ կլինենք մոտակա մի քանի ժամը Ձեր օգնությամբ հաղթահարելու 300,000 դրամի սահմանը։
«Սեր, ուժ, կամք, միասնականություն»
Նվիրաբերողների Ցանկ