Սեր, ուժ, կամք, միասնականություն, հավատ
Նվիրաբերողների Ցանկ
Դավիթբեկյան խաղերը համանուն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող Մրցույթ-փառատոն է, որը համախմբում է Հայաստանի ռազմահայրենասիրական կազմակերպություններին և այն ուսումնական հաստատություններին, որոնք արժևորում են ռազմահայրենասիրական դաստիարակությունը։
Դավիթբեկյան խաղերի նպատակն է՝
Առաջին խաղերը կայացել են 2022թ․-ի ամռանը՝ Կապան համայնքի Բաղաբերդ ճամբարում։ Առաջին խաղերին մասնակցել են 8 թիմ՝ ՈՄԱ Կապան, ՈՄԱ Վանաձոր,ՈՄԱ Գորիս,ԶԱՐԿ Չղջիկ, ԶԱՐԿ Հովազ, ԶԱՐԿ ԴՈԿ, ՊՈԳԱ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։
Երկրորդ խաղերը կայացել են 2023թ․-ի ամռանը՝ Կապան համայնքի Վանեք ճամբարում, որտեղ մեր գործընկերները ստեղծել էին ճամբարային բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները մասնակիցների համար։ Այս տարի խաղերին մասնակցել են 10 թիմ՝ ԶԱՐԿ Դոկ, ԶԱՐԿ հավաքական, ՈՄԱ Կապան, Բերդ ՌՀԿ, Հայ Մարտիկ, Մարզերի երեխաները մարզերում ՀԿ-ն, Տաթև համայնքային թիմը, Գորիսի Իրական դպրոցը և երկու թիմով էր ներկայացել Տիգրան Մեծի վարժարանը։
Մասնակիցների և գործընկերների ոգևորությունը հաստատում է մեր այն համոզմունքը, որ խաղերը պետք է լինեն ամենամյա։ Ահա թե ինչու մենք սկսել ենք 2024թ․-ի մրցույթ-փառատոնի նախապատրաստական աշխատանքները՝ նպատակ ունենալով գալիք տարում այն դարձնելու ավելի մասսայական՝ ընգրկելով 12 թիմ։
Ի սկզբանե մեզ բախտ է վիճակվել համագործակցել վստահելի գործընկերների հետ, որոնցից հատուկ ցանկանում ենք նշել Ամրոց ազգային զարգացման հիմնադրամը ,որն իր վրա էր վերցրել Դավիթբեկյան խաղեր 2022թ․-ի կազմակերպման ֆինանսավորումը և Կապանի համայնքապետարանին, որն անվճար տրամադրել էր իր ենթակայության տակ գտնվող սպորտային և մշակութային ենթակառուցվածքները։
2023թ․-ի խաղեր բյուջեի մի մասը ևս ֆինանսավորվել է Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ մյուս մասը մենք կարողացել ենք հավաքել բազմաֆինանսավորման արշավի միջոցով։
Ձեր բոլորի աջակցության շնորհիվ մենք կարողացանք իրականացնել երկրորդ Դավիթբեկյան խաղեր մրցույթ-փառատոնը և նույն հավատով սկսում ենք դրամահավաք Դավիթբեկյան խաղեր 2024-ի համար։
Եկե՛ք համախմբվենք ու միասին ստեղծենք գալիք պատմության ու արկածների սկիզբը:
Աջակցե՛ք Դավիթբեկյան խաղերին և մեր երկրի անվտանգությունն ու խոստումնալից ապագան կմարմնավորվեն մեր հրաշալի երիտասարդության մեջ:
Դավիթբեկյան խաղեր 2024թ․-ի բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դավիթբեկյան խաղերի մասին պատմող տեսանյութը՝
https://youtu.be/E2TqI4Rt70k
Սիրելի՛ աջակիցներ
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր շարունակական աջակցության համար և ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ այս տարի Դավիթբեկյան խաղերը հյուրընկալելու է 13 թիմ։
Մենք շարունակում ենք Դավիթբեկյան խաղերի համար իրականացվող դրամահավաքը և հստակ քայլերով մոտենում ենք Դավիթբեկյան խաղեր 2024-ին։
Սեր, ուժ, կամք, միասնականություն, հավատ
Նվիրաբերողների Ցանկ