Կամավորներին դարձնե՛նք ավելի մրցունակ օդում
Նվիրաբերողների Ցանկ
Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ ԵՆՔ ԼՈՒԾՈՒՄ ԱՅՍ ՆԱԽԱԳԾՈՎ
Ժամանակակից պատերազմների վտանգն այլևս օդից է։ Անօդաչու թռչող սարքերն այսօրվա պատերազմի կարևորագույն բաղադրիչն են։
Մենք միայն վերջին տարիներին ենք սկսել ծանոթանալ ԱԹՍ-երի հնարավորություններին։ Իսկ դրանց ցամաքային կառավարումը մի ողջ գիտություն է։
ԱԹՍ-երի պրոֆեսիոնալ օպերատորների սակավությունն այսօր Հայաստանում արդիական խնդիր է։
Մենք պետք է րոպե առաջ կարողանանք արդյունավետ կառավարել անօդաչու սարքերի թռիչքը։
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՆԱԽԱԳԻԾԸ
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդն ԱԹՍ օպերատորների պատրաստման արդեն մեկ տարվա փորձ ունի։ Սակայն արագ ու մեծ արդյունք ապահովելու համար գնդին անհրաժեշտ է ձեռք բերել DJI Mavic 3 մոդելի 3 ԱԹՍ։
Այս մոդելի ԱԹՍ-երը հարմար են օդային հետախուզություն իրականացնելու համար և թույլ են տալիս խորանալ հակառակորդի թիկունք մինչև 6 կմ խորությամբ: Սրանք իրենց կարևորությունն ընդգծեցին հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, երբ երկու կողմերն էլ այս ԱԹՍ-երը սկսեցին կիրառել նաև որպես ռմբակոծիչներ: Այս ԱԹՍ-երն ունեն մինչև մեկ կգ բեռ բարձրացնելու հնարավորություն, կարող են թռչել մինչև 8 կմ հեռավորություն և մոտեցնել դիտարկվող օբյեկտը մինչև 48 անգամ:
Երեք նման ԱԹՍ-ի ձեռքբերման համար անհրաժեշտ է 6.750.000 դրամ։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ԱԹՍ օպերատորների պատրաստման դասընթացներն անցկա��նելու ենք «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ուսումնական կենտրոնի տարածքում։
Դասընթացները լինելու են պարբերական։ Յուրաքանչյուր դասընթացը տևելու է մեկ ամիս, որին կմասնակցի 10 հոգի։
ԱԹՍ օպերատորների պատրաստման դասընթացները լինելու են ԱՆՎՃԱՐ։ Վարչական բոլոր ծախսերը «Մեծն Տիգրան»-ը հոգալու է ինքնուրույն։
ՈՎՔԵ՞Ր ԵՆՔ ՄԵՆՔ
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը կամավորական զորագունդ է, որը կազմավորվել է 1989 թ․՝ 15 կամավորական ջոկատների հիման վրա: Այժմ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ուսումնական կենտրոնում ռազմամարզական պատրաստության ակտիվ դասընթացներ են անցկացվում, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր հայորդի:
Մեր վավերապայմաններն են․
«Մեծն Տիգրան» ՀԿ
Հաշվեհամարներ
11814024371800 AMD
11814024371801 USD
11814024371802 RUR
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
Նպատակ` Հայկական Խաղաղություն
Կոնտակտային անձ՝
Հովսեփ Ղազարյան
Հեռ․՝ 055050602
Էլ․ հասցե՝ hovsep93@gmail.com
Սիրելի հայրենակիցներ ջան, Ձեր անգնահատելի աջակցության շնորհիվ մենք արդեն ունենք 5րդ ԱԹՍ-ն։
5րդ ԱԹՍ-ն ևս հանդիսնաում է DJI Maveic 3 FLY More Combo տեսակի ԱԹՍ և նվիրաբերվել է Ամերիակահայ բարերար Ստեփան Հարոյանի կողմից, ինչպես և առաջինը։
Շատ շատ շնորհակալ ենք աջակցության համար։
Սիրելի հայրենակիցներ ջան, մենք գերազանցեցինք նախագծի առջև դրված նպատակը:
Ունենք 4րդ ԱԹՍ-ն, այս անգամ DJI MAVIC 3 THERMAL:
Անսահման շնորհակալություն մեր ամերիկահայ աջակիցների նվիրատվության համար։
Մենք արդեն ունեք երեք տարբեր ԱԹՍ...
Սիրելի հայրենակիցներ ջան, ևս մեկ ԱԹՍ, այս անգամ DJI MAVIC 3 CLASSIC արդեն մեր կենտրոնի տրամադրության տակ է։
Անսահման շնորհակալություն մեր ֆրանսիահայ բարերարների նվիրատվության համար։
Սիրելի հայրենակիցներ ջան, երկրորդ DJI Maveic 3 FLY More Combo տեսակի ԱԹՍ-ն նույնպես ձեռք բերվեց` շնորհիվ Ձեր նվիրատվությունների և արդեն մեր տրամադրության տակ է։
ԱԹՍ-ի արժեքը կազմել է 2211.3 ԱՄՆ դոլար՝ ներառյալ առաքումը։
Շատ շնորհակալ ենք բոլոր բոլոր նվիրատվությունների համար։
Այս ամանորին ավելի շատ աշխատենք և մեր ներդրումն ունենանք մեր հայրենիքի անվտանգության գործին։
Հիշեցնենք, հունվարից կմեկնարկեն Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի կողմից կազմակերպվող աշխարհազորի օպերատորների պատրաստման դասընթացները: Դուք նույնպես կարող եք գրանցվել և մասնակցել դասընթացներին։
Եվս մեկ քայլ դեպի մեր նպատակների իրականացմանը։
Մենք արդեն ունենք մեկ DJI Maveic 3 FLY More Combo տեսակի ԱԹՍ։ Այն արդեն օպերատորների կատրաստման կենտրոնի տրամադրության տակ է։
Անսահման շնորհակալություն Ամերիակահայ բարերար Ստեփան Հարոյանին մեզ աջակվելու համար։
Կամավորներին դարձնե՛նք ավելի մրցունակ օդում
Նվիրաբերողների Ցանկ