Այսօրվանից փորձենք փոխել վաղվա օրը...
Նպատակ: 4,362,000 AMD
1
Նվիրաբերողների Ցանկ
Ռազմամարզական Ճամբար
Բյուրականում ռազմամարզական ճամբար ստեղծելու գաղափարը մի խումբ բյուրականցի երիտասարդներինն է, որոնք արդեն ստեղծել են Բյուրականի Երիտասարդական Կենտրոնը` ԲԵԿ-ը, որի նպատակն ինչպես Բյուրականի, որպես տուրիստական գրավչություն ներկայացնելն է , այլ նաև երկրի անվտանգային խնդիրների լուծումը ։
Գաղափարի իրագործման համար իր աջակցությունն է հայտնել Zipwine Byurakan-ը, իսկ ՈՄԱ-ն և Ռազմարշավ ակումբն իրենց հավանությունը տալուց հետո ներգրավված կլինեն ճամբարի իրականացման ողջ պրոցեսում, որը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 23-28-ը։
Կայացվելիք ռազմամարզական ճամբարը ունի հստակ նպատակներ, որոնց իրականացման համար ջանք ու եռանդ չի խնայվի։ Դրանք են`
✓զենքին տիրապետելու հմտություններ զարգացում (քանդել և հավաքել, խնամք, նշանառություն, կրակային դասեր),
✓զարգացնել անհրաժեշտ գիտելիքներ առաջին բուժօգնության վերաբերյալ(վիրակապում, տուժածի վիճակի ճիշտ գնահատում, արհեստական շնչառություն և այլն), սովորեցնել չմատնվել խուճապի ու պետք եղած դեպքում օգտագործել գիտելիքները գործնականում,
✓գաղափար կազմել ալպինիզմի մասին, սովորել անվտանգության կանոնները, հաղթահարել վախերը և պետք եղած ժամանակ օգտագործել գործնականում:
Ճամբարի ստեղծման գերագույն նպատակներն ի սկզբանե եղել են ռազմահայրենասիրական դաստիարակությունը, յուրաքանչյուր ռազմական իրավիճակում, անկախ սեռից ու տարիքից, կողմնորոշվելն ու վախերի հաղթահարումը։
Ռազմամարզական ճամբարի ընթացքում երիտասարդները մնալու են վրաններում, սովորելու են <<վայրի պայմաններում>> գոյատևել և անհրաժեշտ իրավիճակներում օգտագործել իրենք ստացած գիտելիքները։ Նրանք ուսումնասիրելու և գործնականում կիրառելու են`
✓առաջին բուժօգնություն,
✓կրակային պատրաստություն,
✓մարտավարություն,
✓ալպինիզմ։
Այսօրվանից փորձենք փոխել վաղվա օրը...
Նպատակ: 4,362,000 AMD
1
Նվիրաբերողների Ցանկ