Ամրացնե՛նք «Երևանյան դարպասները»
Նպատակ: 12,000,000 AMD
1
2
Նվիրաբերողների Ցանկ
Արարատի մարզի Երասխ համայնքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, այն համարվում է նաև «Երևանյան դարպասներ»։
Գյուղը մայրաքաղաքից հեռու է 60 կմ, իսկ գյուղի բնակելի տները՝ 200 մետր սահմանից։ Բնակավայրում բացի տան նկուղային հարկերից չկա որևէ ապաստարան, որն ի վիճակի է ապահովել գյուղի ամբողջ բնակչության անվտանգությունը՝ ինչպես մարտական գործողությունների, այնպես էլ տարատեսակ աղետների ժամանակ։
Խնդրի լուծումը քաղաքացիական ապաստարանների կառուցումն է, ինչպես նաև արդեն իսկ առկա նկուղային թաքստոցների ամրացումը։
Նպատակին հասնելու առաջին պայմանը անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրումն է, որից հետո քաղաքացիական ապաստարանների կառուցելու պատվիրակումը, անհրաժեշտ շինանյութի ձեռքբերումը և իրականացումը։
Սահմանին՝ ամուր գյուղ
Նախատեսված համայնքային ապաստարանները կառուցելուց հետո նախատեսում ենք համայնքում կահավորել առկա մնացած նկուղային թաքստոցները։
Նախագծի ավարտից հետո Հայաստանը կունենա ամուր Երասխ համայնք՝ պաշտպանական կառույցներով, կահավորված և ամուր ապաստարաններով, որոնք անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն բնակչության և տեղի զորքերի կողմից։
Աջակցենք ՀԻՄԱ՛ և Երասխի ամբողջ բնակչությանը, այդ թվում՝ 150-200 երեխաներին սատարենք շարունակել ապրել և արարել իրենց հողում՝ ունենալով պաշտպանական կառույցներ։
Ամրացնե՛նք «Երևանյան դարպասները»
Նպատակ: 12,000,000 AMD
1
2
Նվիրաբերողների Ցանկ