Project

3,517,704 AMD

 | Նպատակ 6,960,000 AMD
Ակտիվ
|
Պաշտպանություն

Անառիկ սահման Գորիսին

Ամրացնենք սահմանը՝ խրամուղի և դիրքեր կառուցելով

«ՈՄԱ Գորիս» ՌՀԿ

3,517,703

51 %

Նպատակ: 6,960,000 AMD

1

Նպատակ:6,960,000 AMD Ամրաշինական աշխատանքների իրականացում տրակտորով - 2 ամիս։

2

Նպատակ:13,920,000 AMD Ամրաշինական աշխատանքների իրականացում տրակտորով - 4 ամիս։

3

Նպատակ:20,880,000 AMD Ամրաշինական աշխատանքների իրականացում տրակտորով - 6 ամիս։

Նվիրաբերողների Ցանկ

Marie Tirard5 ամիս առաջ
100 EUR
James Adomian8 ամիս առաջ
1000 USD
Anonymousտարի առաջ
10 AMD

Գորիսի տարածաշրջանի բոլոր սահմանամերձ վայրերում կկառուցենք կրակային կետեր, խրամուղիներ, ճանապարհային ցանցեր։ 



Հատկապես 44-օրյա պատերազմից սահմանին անհրաժեշտ է իրականացնել մեծածավալ ամրաշինական աշխատանքներ։ Պետք է համագործակցել բանակի, ինչպես նաև տեղում կազմակերպվող ինքնապաշտպանական ջոկատների հետ։

Ու կարևոր է, որ սահմանի ամրաշինական գործը լինի կայուն, պետք է աշխատել ԱՄԵՆ ՕՐ։

Մենք սպասելու ու անգործության մատնվելու ժամանակ չունենք։

Այս ուղղությամբ կա անվերջ կատարելու աշխատանք։ Եթե տեխնիկան լինի, ռազմական ինժեներների և հմուտ մասնագետների աջակցությամբ հնարավոր է արդյունավետ կերպով լուծել խնդիրը։


Ամրաշինական աշխատանքների նպատակով մեզ անհրաժեշտ է համապատասխան տրակտոր։ Այն գնելու համար ամբողջ գումարի առկայությունը պարտադիր է։

Բայց որպեսզի ժամանակ չկորցնենք, մենք վարձակալելու ենք տրակտորը և դրամահավաքին զուգահեռ մի քանի ամսվա ընթացքում ամենօրյա ռեժիմով ամրացնենք սահմանը։

Նախագծի բյուջեին ծանոթացեք այստեղ։

Մինչ ամրաշինական աշխատանքներն սկսելը՝ ռազմական ինժեներներն ու համապատասխան մասնագետները ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ սկզբունքով կիրականացնեն նախագծման աշխատանքներ։



Նախագծի իրականացման արդյունքում Գորիսի հարակից 14 սահմանամերձ գյուղերից յուրաքանչյուրը կունենա կրակային դիրքեր։ Բոլոր կետերը կկահավորվեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գյուղացիները կարողանան դիրքավորվել։

Տեղաբնակների հետ կանցկացվեն համապատասխան դասեր՝ իրենց գյուղի ինքնապաշտպանությունն իրականացնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում թիկունքից բանակին աջակցելու համար։



«Ողջ Մնալու Արվեստ Գորիս» ՌՀԿ֊ն հիմնադրվել է 2021թ․։ Թիմի անդամներն ավելի քան 2 տարի է՝ ռազմամարզական դասընթացներ են իրականացնում Գորիսում և հարակից գյուղերում։ Իսկ այժմ ավելի ակտիվորեն նախաձեռնում են սահմանի ամրաշինական նախագծերը։ 

Բնությունից նվեր ստանալով անառիկ լեռներ ու անտառներ՝ Սյունիքի և Արցախի բնակիչները պատմական տարբեր ժամանակներում չեն զլացել կառուցել ամրոցներ ու բերդեր։ Թերևս դա է պատճառը, որ պատմության ամենաբարդ ժամանակներում կարողացել են դիմադրել և ատամ ցույց տալ թշնամիներին։



3,517,704 AMD

 | Նպատակ 6,960,000 AMD
Ակտիվ
|
Պաշտպանություն

Անառիկ սահման Գորիսին

Ամրացնենք սահմանը՝ խրամուղի և դիրքեր կառուցելով

«ՈՄԱ Գորիս» ՌՀԿ

3,517,703

51 %

Նպատակ: 6,960,000 AMD

1

Նպատակ:6,960,000 AMD Ամրաշինական աշխատանքների իրականացում տրակտորով - 2 ամիս։

2

Նպատակ:13,920,000 AMD Ամրաշինական աշխատանքների իրականացում տրակտորով - 4 ամիս։

3

Նպատակ:20,880,000 AMD Ամրաշինական աշխատանքների իրականացում տրակտորով - 6 ամիս։

Նվիրաբերողների Ցանկ

Marie Tirard5 ամիս առաջ
100 EUR
James Adomian8 ամիս առաջ
1000 USD
Anonymousտարի առաջ
10 AMD