Ամրացնենք սահմանը՝ խրամուղի և դիրքեր կառուցելով
Նպատակ: 6,960,000 AMD
1
2
3
Նվիրաբերողների Ցանկ
Հատկապես 44-օրյա պատերազմից սահմանին անհրաժեշտ է իրականացնել մեծածավալ ամրաշինական աշխատանքներ։ Պետք է համագործակցել բանակի, ինչպես նաև տեղում կազմակերպվող ինքնապաշտպանական ջոկատների հետ։
Ու կարևոր է, որ սահմանի ամրաշինական գործը լինի կայուն, պետք է աշխատել ԱՄԵՆ ՕՐ։
Մենք սպասելու ու անգործության մատնվելու ժամանակ չունենք։
Այս ուղղությամբ կա անվերջ կատարելու աշխատանք։ Եթե տեխնիկան լինի, ռազմական ինժեներների և հմուտ մասնագետների աջակցությամբ հնարավոր է արդյունավետ կերպով լուծել խնդիրը։
Ամրաշինական աշխատանքների նպատակով մեզ անհրաժեշտ է համապատասխան տրակտոր։ Այն գնելու համար ամբողջ գումարի առկայությունը պարտադիր է։
Բայց որպեսզի ժամանակ չկորցնենք, մենք վարձակալելու ենք տրակտորը և դրամահավաքին զուգահեռ մի քանի ամսվա ընթացքում ամենօրյա ռեժիմով ամրացնենք սահմանը։
Նախագծի բյուջեին ծանոթացեք այստեղ։
Մինչ ամրաշինական աշխատանքներն սկսելը՝ ռազմական ինժեներներն ու համապատասխան մասնագետները ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ սկզբունքով կիրականացնեն նախագծման աշխատանքներ։
Նախագծի իրականացման արդյունքում Գորիսի հարակից 14 սահմանամերձ գյուղերից յուրաքանչյուրը կունենա կրակային դիրքեր։ Բոլոր կետերը կկահավորվեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գյուղացիները կարողանան դիրքավորվել։
Տեղաբնակների հետ կանցկացվեն համապատասխան դասեր՝ իրենց գյուղի ինքնապաշտպանությունն իրականացնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում թիկունքից բանակին աջակցելու համար։
«Ողջ Մնալու Արվեստ Գորիս» ՌՀԿ֊ն հիմնադրվել է 2021թ․։ Թիմի անդամներն ավելի քան 2 տարի է՝ ռազմամարզական դասընթացներ են իրականացնում Գորիսում և հարակից գյուղերում։ Իսկ այժմ ավելի ակտիվորեն նախաձեռնում են սահմանի ամրաշինական նախագծերը։
Բնությունից նվեր ստանալով անառիկ լեռներ ու անտառներ՝ Սյունիքի և Արցախի բնակիչները պատմական տարբեր ժամանակներում չեն զլացել կառուցել ամրոցներ ու բերդեր։ Թերևս դա է պատճառը, որ պատմության ամենաբարդ ժամանակներում կարողացել են դիմադրել և ատամ ցույց տալ թշնամիներին։
Սիրելի հայրենակիցներ, ուրախ ենք տեղեկացնելու, որ «Անառիկ սահման Գորիսին» ծրագիրը մեծ հաջողությամբ առաջ է ընթանում։
Բանն այն է, որ որոշ գյուղերում հենց տեղացի մարդկանց ջանքերով և մեր աջակցությամբ արդեն կառուցվում են տարբեր ամրություններ։
Հաշվի առնելով, որ առաջնային խնդիր է նաեւ պատրաստել բնակչությանը համապատասխանաբար, Գորիսի Անվտանգության Խորհուրդի առաջարկությամբ այս ծրագրի շրջանակում մենք ձեռնամուխ եղանք նաև հրաձգարանի կառուցմանը, որպեսզի այնտեղ իրականացնենք վարժանքներ եւ պարապմունքներ բնակչության շրջանում։ Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն տասնյակ մարդիկ օգտվել են հրաձգարանի հնարավորություններից։
Ստորեւ կգտնեք լուսանկարներ սահմանամերձ բնակավայրերում կառուցված ամրություններից, ինչպես նաեւ հրաձգարանի պատրաստման աշխատանքներից։
Ամրացնենք սահմանը՝ խրամուղի և դիրքեր կառուցելով
Նպատակ: 6,960,000 AMD
1
2
3
Նվիրաբերողների Ցանկ