Ապահովենք ՈՄԱ Վանաձորի արագ զարգացումը
Նպատակ: 525,000 AMD
Այս պահին հավաքված է: 612,298 AMD
1
Նվիրաբերողների Ցանկ
🇦🇲 Չենք ուզում հասկանալ, որ հիմարություն է անկախ հայրենիքի մասին երազել, երբ նախօրոք նրա պաշտպանության համար չենք սպառազինվել:
Գ․ ՆԺԴԵՀ «Յիշի՛ր պատերազմը»
Հայաստանը գտնվում է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, որոնք չեն սահմանափակվում միայն սահմանային սպառնալիքներով այլ նաեւ բախվում են աշխարհաքաղաքական հզոր ուժերի շահերի հետ։ Այս իրավիճակում, երբ թշնամին չի նահանջում, մեզ այլ բան չի մնում, քան պատրաստվելը։
Ազգ–պետություն–բանակը միայն գաղափար չէ, այլ ապրելակերպ, իսկ այս համակարգի սիրտը ռազմամարզական կրթությունն է՝ այն կրթությունը, որը կոփում է կամքը, մարմինն ու գիտակցությունը։
Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ բոլորը ձգտեն այդ կրթությանը անցնելով ռազմական պատրաստվածություն, այդ դեպքում Ազգը Բանակ կդառնա:
Մեր մասին
ՈՄԱ Վանաձորը Լոռու մարզում գործող կրթական կառույց է, որը 2021 թվականի նոյեմբեր ամսից զբաղվում է հասարակությանը արտակարգ իրավիճակների ու մարտահրավերների պատրաստմամբ։
Մեր ուսուցումը հիմնված է իրական փորձի ու գործնական գիտելիքի վրա։ Մասնակիցները ձեռք են բերում հմտություններ մարտավարության, կրակային պատրաստության, առաջին օգնության, ալպինիզմի, ռազմական քարտեզագրության, գոյատևման, մեդիագրագիտության, աշխարհագրության վերաբերյալ։
2026 թվականի դրությամբ իրականացրել ենք եռամսյա, մեկամսյա եւ արագացված դասընթացներ, որոնց ներգրավված են եղել շուրջ 500 մասնակիցներ։ Նաեւ, Վանաձոր քաղաքի եւ դրա հարակից շրջանների ուսումնական հաստատություններում կազմակերպել ենք մի շարք արշավներ եւ դասընթացներ։
Այս գործունեությունը շարունակելու համար մեզ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը։ Յուրաքանչյուր ներդրում՝ ներդրում է Հայաստանի անվտանգ ապագայի մեջ։
Խնդիրներ
Այս ճանապարհին մենք ունենք, դեռևս չլուծված խնդիրներ՝ մեր գործունեության շարունակականությունն ապահովող ամենահիմնական ծախսերը հոգալը։ Դրանք են՝
Շենքի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ են մշտական ծախսեր՝ էլեկտրաէներգիայի, ինտերնետի վճարման, ինչպես նաև շենքի մասնակի վերանորոգման և պահպանման աշխատանքների համար։ Այս ծախսերը կարևոր են տարածքի անվտանգ, հարմարավետ և շարունակական օգտագործման համար։
Գործունեության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է ապահովել հրահանգիչների, պահակների և ծրագրերի համակարգողների աշխատավարձը։ Նրանց աշխատանքը առանցքային նշանակություն ունի ծրագրերի անխափան իրականացման, անվտանգության պահպանման և կազմակերպչական գործընթացների համակարգման համար։
Դասընթացների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են փամփուշտներ, տրանսպորտային ծախսեր, ինչպես նաև մաշվող և վնասվող նյութատեխնիկական միջոցների ժամանակին փոխարինում։ Բացի այդ, ընդգրկվում են նաև գրասենյակային ընթացիկ ծախսերը։
Գործունեության հանրայնացման, ծրագրերի մասին իրազեկման և նոր մասնակիցների ներգրավման նպատակով անհրաժեշտ են մարքեթինգային և գովազդային արշավներ՝ ներառյալ տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում։
Այս ամենը մեզ թույլ կտա կենտրոնանալ մեր հիմնական ուղղությունների վրա, ապահովել կանոնակարգված աշխատանք, մշակել նոր ծրագրեր և առաջ շարժվել առանց հիասթափության կամ շեղումների։
Յուրաքանչյուր ներդրում՝ քայլ է դեպի ուժեղ ազգաբնակչություն, կայուն պետություն և անվտանգ ապագա։
Ապահովենք ՈՄԱ Վանաձորի արագ զարգացումը
Նպատակ: 525,000 AMD
Այս պահին հավաքված է: 612,298 AMD
1
Նվիրաբերողների Ցանկ