1
2
3
ԶԱՐԿ կրթական ծրագիր
Ծրագրի առաքելությունն է կրթել ազգային արժեքներով առաջնորդվող սերունդ: Ծրագիրը երեխաներին սովորեցնում է արտակարգ իրավիճակներում որոշումներ կայացնել, պատասխանատվություն վերցնել կայացրած որոշումների համար, ինչպես նաև ի հայտ է բերում առաջնորդական հատկանիշներ սաների մոտ և սերմանում է թիմային աշխատելու, թիմային գործելու մշակույթ:
ԶԱՐԿ-ը մարզում է 10-17 տարեկան տղաներին և աղջիկներին։ Դասերն իրականացվում են շաբաթական երկու անգամ և ներառում են ինչպես լսարանային դասեր, այնպես էլ բացօթյա պարապմունքներ: ԶԱՐԿ-ը կազմակերպում է նաև ամենամյա մրցույթներ, տարատեսակ միջոցառումներ, ուխտագնացություններ, խմբային քննարկումներ և վարպետաց դասեր։
ԶԱՐԿ ուսումնական հատվածը ներառում է.
ԶԱՐԿ-ն այժմ գործում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում: Մեր վերջնական նպատակն է ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանի յուրաքանչյուր երեխայի համար: (ԶԱՐԿ-ը նաև մարզում է մի քանի մանկատան սաների):
Տարեցտարի ԶԱՐԿ-ը բացում է նոր մասնաճյուղեր՝ հաշվի առնելով երեխաների մոտ առկա հետաքրքրությունն ու սերը ծրագրի նկատմամբ:
Նորաբաց խմբերի համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու, ինչպես նաև ընթացիկ ծախսերն ապահովելու համար ԶԱՐԿ-ը մեկնարկել է կրթաթոշակային համակարգ: Սա թույլ է տալիս հովանավորներին վճարել հստակ թվով երեխաների տարեկան կրթության համար՝ ապահովելով նրանց մասնակցությունը ԶԱՐԿ-ին:
Մեկ երեխայի մասնակցության տարեկան արժեքը կազմում է 250.000 դրամ։ Ամբողջական ծրագիրն ավարտելը տևում է երկու տարի: Համախոհներից և հովանավորներից մենք հայցում ենք ֆինանսական աջակցություն՝ կրթաթոշակի տեսքով՝ նշված ծախսերը հոգալու համար:
ԶԱՐԿ կրթական ծրագիրը 2024թ-ի ընթացքում շարունակել է իրականացնել իր գործունեությունը՝ բացելով նոր մասնաճյուղեր: Մասնավորապես մեծացվել են արդեն իսկ գործող խմբերի քանակները Շիրակի մարզում և Երևանում:
Իրականացվել են տարատեսակ միջոցառումներ համախոհ կառույցների հետ՝ ԶԱՐԿ սաները մասնակցել են Բարձունք 2024 և Դավիթ-Բեկյան մրցումներին:
Իրականացվել է նաև 10-օրյա ճամբարային հավաք 202 սանի համար: Ճամբարային հավաքի ընթացքում սաները հնարավորություն են ունեցել անձամբ շփվել ԶԱՐԿ աջակիցներից շատերի հետ, կիսվել իրենց տպավորություններով և ցուցադրել ծրագրի շրջանակներում ձեռք բերված գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
ԶԱՐԿ կրթական ծրագրի իրականացրած գործունեությունը առավել մանրամասն ներկայացված է ծրագրի սոցիալական էջերում՝ https://www.facebook.com/zark.program?locale=hy_AM
1
2
3